Երկուշաբթի, 2 Հուլիսի 2012 16:32
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած հուշադրամներն արժանացել են մրցանակների
ԱրմԻնֆո. Հունիսի 14-ին Մոսկվայում (ՌԴ) կայացած ՙԴրամների համաստեղություն – 2012՚ հուշադրամների 6-րդ միջազգային մրցույթին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2011 թ. թողարկած ՙ«Հայաստանի խաչքարերը՚ արծաթե հուշադրամների շարքը և ՙԱրտաշատի հիմնադրման 2200-ամյակ՚ ոսկե հուշադրամը արժանացել են մրցանակների:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՙՀայաստանի խաչքարերն՚ արժանացել է 2-րդ տեղի մրցանակի` ՙՏարվա հավաքածու՚ անվանակարգում: ՙԱրտաշատի հիմնադրման 2200-ամյակ՚ հուշադրամն արժանացել է 3-րդ տեղի մրցանակի` ՙՏարվա հուշադրամ՚ անվանակարգում:
ՙԴրամների համաստեղություն – 2012՚ հուշադրամների միջազգային մրցույթը անց է կացվում 2007 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի: 2012 թ. մրցույթին մասնակցել են թվով 42 կազմակերպություն 29 երկրներից (ազգային բանկեր, դրամահատարաններ և մատակարար կազմակերպություններ): Մասնակիցների կազմում եղել են Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Ղրղզստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերը, Ավստրալիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Անդորայի, Լեհաստանի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Սանկտ-Պետերբուրգի և Մոսկվայի դրամահատարանները, Coin Invest Trust (Լիխտենշտեյն), Emporium Hamburg (երմանիա), NumisCollect (Նիդեռլանդներ), PAMP, International Coin House (Շվեյցարիա), Treasures of Oz (Ավստրալիա) և այլ կազմակերպություններ: Մրցույթին ներկայացված էր 2011 թ. թողարկման ավելի քան 250 հուշադրամ և 28 հուշադրամների հավաքածու: Այս ցուցանիշը համարվում է ռեկորդային «Դրամների համաստեղությունե հուշադրամների միջազգային մրցույթի ողջ պատմության մեջ: Հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում էին թվով 40 փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից և աճուրդի տներից, հուշադրամներ մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից և մասնագիտացված հրատարակչություններից: