Երեքշաբթի, 3 Հուլիսի 2012 16:54
Հայաստանում բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալներով առաջատարն է ֆինանսական հատվածը
ԱրմԻնֆո. Հայաստանում բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալներով առաջատարն է ֆինանսական հատվածը, 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ապահովելով այս ցուցանիշի տարեկան 22% աճ, մինչև 95.9 մլրդ.դրամ կամ մատուցված ծառայությունների 26.5%-ը: Սակայն, մատուցված ծառայությունների ծավալների տարեկան աճով առաջատարն է մշակույթի, ժամանցի և ժամանցի կազմակերպման ոլորտները, գրանցելով 49.2%, մինչև 16.5 մլրդ.դրամ, կազմելով մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալների 4.6%-ը:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, տեղեկատվության և կապի ոլորտում մայիս մատուցվել է 78.8 մլրդ.դրամի ծառայություններ, տարեկան 6.7% աճով կամ մատուցված ընդհանուր ծառայությունների 21.8%-ը: Երրորդ տեղում է տրանսպորտի ոլորտը` 67 մլրդ.դրամ, տարեկան 8.3% աճով կամ մատուցված ընդհանուր ծառայությունների 18.5%-ը:
Ընդհանուր հաշվով 2012-ի հունվար-մայիսին Հայաստանում մտուցված ծառայությունների ծավալը կազմել է 362.1 մլրդ.դրամ կամ 925.9 մլն.դոլար, ինչը 10.4% ավելի է 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Միայն մայիսին մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 77.2 մլրդ.դրամ, ապրիլի համեմատ գրանցելով 4.9% աճ, իսկ տարեկան կտրվածքով` 11.3% աճ: Մայիսին մատուցված ծառայությունների 15-17 մլրդ.դրամ ծավալով կրկին առաջատարների եռյակում են ֆինանսական հատվածը, տեղեկատվության և կապի ոլորտը, տրանսպորտի ոլորտը, իսկ ամսական աճով` մշակույթի, ժամանցի և հանգստի կազմակերպման և հասրակական սննդի ոլորտները, համապատասխանաբար կազմելով` 20.7% և 14.9%:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 391.05 դրամ/դոլար, իսկ միայն մայիսին` 397,92 դրամ/դոլար: