Երեքշաբթի, 3 Հուլիսի 2012 17:25
Հայաստանի ֆինանսկան հատվածը և դեվելոփերային ընկերությունները 2012 թվականի հունվար-մայիսին երկրի շինարարության ոլորտին են ուղղել ավելի քան 95 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Համաշխարհային բանկը 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի կապիտալ շինարարության ոլորտին է ուղղել 5.7 մլրդ.դրամ ($ 14.6 մլն) կամ հաշվետու ժամանահատվածում հանրապետության շինարարության ոլորտում միջազգային բոլոր վարկային ներդրումների 75.8%-ը, որոնք կազմել են 7.5 մլրդ. դրամ ($ 19.1 մլն): Ընդ որում, ՀԲ ներդրումների ծավալը Հայաստանի շինարարության ոլորտում աճել է տարեկան կտրվածքով` 8.8%: Միայն մայիսին կապիտալ շինարարության ոլորտին ՀԲ-ն ուղղել է 1 մլրդ.դրամ (ավելի քան $ 2.6 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը գերազանցում է 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 17%-ով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր հաշվով հունվար-մայիսին կապիտալ ներդրումները շինարարության ոլորտում կազմել են 94.5 մլրդ դրամ ($ 241.7 մլն դոլար), ինչը 8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Կապիտալ շինարարության ընդհանուր ծավալներում շինմոնտաժային աշխատանքները հունվար-մայիսին կազմել են 80.5 մլրդ դրամ, տարեկան աճը` 3.6%, միայն մայիսին`28.7 մլրդ. դրամ, տարեկան աճը` 4.1%: Մայիսին Հայաստանում շինարարության ոլորտի կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 33.2 մլրդ դրամ ($ 84.9 մլն), ինչը 12.8%-ով ցածր է, 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ըստ վիճակագիրների, 2012-ի հունվար-մայիսին պետական բյուջեից կապիտալ շինարարության ոլորտում ներդրվել է 14.5 մլրդ դրամ ($ 37.1 միլիոն դոլար), տարեկան 6.4% անկումով, կամ շինարարության ոլորտի ընդհանուր ներդրումների 15.4%-ը: Կազմակերպությունները կապիտալ շինարարությանն են ուղղվել 48.5 մլրդ դրամ ($ 124 մլն) տարեկան անկումը` 11.5%, կազմելով ոլորտի ընդհանուր ներդրումների 51.3%-ը: Երկրի բնակչությունն այս ոլորտում ներդրել է 18.8 մլրդ դրամ ($ 48 մլն), տարեկան 48.5% աճով, կամ ներդրումների 19.9%-ը: Ասիական զարգացման բանկը հունվար-մայիսին տրամադրել է 223.3 մլն.դրամ վարկային միջոցներ, տարեկան 73.7% անկումով կամ ընդհանուր ներդրումների 0.3%-ը: ՎԶԵԲ-ը հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտին է ուղղել659.8 մլն դրամ ($ 1,7 մլն) վարկային միջոցներ, գրանցելով տարեկան 5.2 անգամ աճ կամ ոլորտի ընդհանուր ներդրումների 0,7%-ը: KfW` 266.8 մլն դրամ, ՙՀայաստան՚ Համահայկական հիմնադրամ`209.3 մլն դրամ (տարեկան աճը` 49.6%), ՄԱԿ` 20.8 մլն դրամ (տարեկան աճը` 2,1 անգամ):
Շինարարության ոլորտին ամենամեծ ներդրումները հունվար-մայիսին կատարել են դեվելոփերային ընկերությունները` 25.8 մլրդ դրամ ($ 66 մլն, ընդհանուր ներդրումների 27.3%-ը) և ֆինանսական հատվածը` 11.2 մլրդ դրամ ($ 28.6 մլն, 11.8 %), որին հաջորդում է տրանսպորտի ոլորտը` 10.8 մլրդ.դրամ ¥11.5%), էլեկտրա և գազա մատակարարման ոլորտները` 7.5 մլրդ (7.9%), հանքահումքային արդյունաբերությունը` 5.3 մլրդ (5.6%),
ծերամշակման ոլորտը` 4.4 մլրդ (4.6%), գյուղատնտեսության ոլորտը` 4.1 մլրդ (4.4%), կրթության ոլորտը` 3,9 մլրդ (4.1%), ջրամատակարարման ոլորտը` 3,9 մլրդ (4.1%), առողջապահության ոլորտը` 3,1 մլրդ (3.3%), տեղեկատվական և հաղորդակցության ոլորտները` 3 մլրդ (3.2%), մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը` 2.9 մլրդ (3%):
ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 391.05 դրամ/դոլար, իսկ միայն մայիսին` 397,92 դրամ/դոլար: