Ուրբաթ, 29 Հունիսի 2012 19:18

Ամերիաբանկը գործարկել է երիտասարդ մասնագետների աշխատանքի տեղավորման օժանդակության ՙԱմերիա Սերունդ՚ ծրագիրը


ԱրմԻնֆո. Ամերիաբանկը գործարկել է երիտասարդ մասնագետների աշխատանքի տեղավորման օժանդակության ՙԱմերիա Սերունդ՚ ծրագիրը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքերով, նախագծի նպատակն է օգնել բուհերի նպատակասլաց շրջանավարտներին և սկսնակ մասնագետներին մտնել գործարար աշխարհ և ապագայում դառնալ հաջողակ ղեկավար: Նախագծին մասնակցլու հնարավորութուն կստանան 20-25 տարեկան երիտասարդ անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և անցել են համապատասխան սելեկցիոն փուլը: Լավագույններն աշխատանքի կտեղավորվեն Ամերիաբանկում:

Նշենք, որ Ամերիաբանկն ակտիվորեն համագործակցում է հայաստանյան բուհերի հետ, մասնավորապես, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական ¥Սլավոնական¤ համալսարանի, ԵՊՏՀ-ի, ԵՊՀ-ի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ, սակայն նախագծին կարող են մասնակցել նաև մյուս բուհերի ուսանողները: