Երեքշաբթի, 17 Հուլիսի 2012 16:20
Յունիբանկը թողարկել է Arca Classic Magniscard նոր քարտ, որը հնարավորություն է տալիս առեւտրի եւ սպասարկման կետերում օգտվել մինչեւ 40% զեղչերից
ԱրմԻնֆո. Յունիբանկը թողարկել է Arca Classic Magniscard նոր քարտ, որը հնարավորություն է տալիս առեւտրի եւ սպասարկման կետերում օգտվել մինչեւ 40% զեղչերից եւ, առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու, ստանալ մինչեւ 500 հազար դրամի վարկային միջոցներ:
Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Յունիբանկի մամլո ծառայությունում:
Աղբյուրի տվյալներով, Magniscard-ով վարկային գիծը տրամադրվում է 23-63 տարեկան անձանց` վարկային պատմության հիման վրա: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24%: Magniscard-ը կարելի է ձեւակերպել բանկի 41 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ:
«Մագնիսե արտոնությունների ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվում են զեղչեր ավելի քան 100 կազմակերպություններ, գործարկվել է հատուկ բանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձեւակերպելով դեբետային կամ վարկային քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից եւ ստանում առօրյա ծախսերը կրճատելու հնարավորություն: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս, պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: «Մագնիսե ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված «Magnisե նշանը: Ծրագրի գործընկեր կազմակերպությունների ցանկը եւ նրանց կողմից տրամադրվող զեղչերը տեղադրված են www.magnis.am կայքի «Գործընկերներե բաժնում: