Երեքշաբթի, 17 Հուլիսի 2012 17:12
ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է 2012 թ. 3,5-4,8% տնտեսական աճ
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է 2012 թ. տնտեսական աճի տեմպերի աննշան արագացում: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թ. II եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, ընթացիկ տարում ակնկալվում է 3,5-4,8% տնտեսական աճ`նախկին 3,1-4,8%. կանխատեսման փոխարեն: Ըստ որում, տնտեսական աճի կանխատեսվող միտումները կպահպանվեն 4-5% սահմանում: Տնտեսական աճի արագացման կանխատեսումը պայմանավորված է հիմնականում ներքին և արտաքին պահանջարկի վերականգնման հնարավոր ավելի արագ տեմպերով`հեռանկարում համաշխարհային տնտեսական աճի լավատեսական սպասումների լույսի ներքո:
Աղբյուրի համաձայն, 90% հավանականությամբ 2012 թ. հունվար-հունիսին 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ սպասվում է տնտեսական աճ 2,4-5% սահմաններում, իսկ 30% հավանականությամբ` 3,7-4,3% սահմաններում: Ըստ որում, տնտեսական աճի հնարավորությունը 0,1-6,5% սահմաններում 2012 թ. հունվար-դեկտեմբերին անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հավանական է 90%-ով, իսկ 3,5-4,8% սահմաններում`հավանական է 30%-ով:
Արդյունաբերական հատվածում 2012 թ. սպասվում է 8,5-10,5% աճ`արտահանման հզոր ներուժով ճյուղերի հաշվին: Ըստ որում, աճի տեմպերի որոշակի արագացում է կանխատեսվում` համաշխարհային տնտեսության և երկրի տնտեսության աճի տեմպերի սպասվող բարձրացման հետ կապված:
Շինարարական հատվածում սպասվում է 2,5-4,5% աճ`պայմանավորված էներգետիկ և ագրարային հատվածներում, ինչպես նաև տրանսպորտի ու կապի ոլորտում շինարարության ծավալների աճով: Ըստ որում, 2012 թ. կանխատեսվում է որոշակի դանդաղում, ինչը պայմանավորված է I եռամսյակում շինարարական հատվածի ավելի ցածր աճով, քան սպասվում էր:
Ծառայությունների ոլորտում սպասվող աճը 2012 թ. կկազմի 2,8-4,8%: Ագրարային հատվածում աճի կանխատեսումը էապես չի փոխվել: Այսպես` 2012 թվականին սպասվում է գյուղատնտեսության ոլորտում 3-5% աճ, ինչին կնպաստի սպասվող աճը բուսաբուծությունում և անասնաբուծությունում: