Ուրբաթ, 13 Հուլիսի 2012 18:31
Անգամ ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականության դեպքում ՙԱնելիք՚ համակարգի փոխանցումների ծավալներն 2012 թվականին չեն զիջի 2011 թվականի ցուցանիշներին
ԱրմԻնֆո. Անգամ ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականության դեպքում դրամական փոխանցումների ՙԱնելիք՚ համակարգի փոխանցումների ծավալներն 2012 թվականին չեն զիջի 2011 թվականի ցուցանիշներին: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել Անելիք Բանկի լրատվական ծառայության ղեկավար Արմեն Արևյանը, միաժամանակ հիշեցնելով, որ 2011 թվականին դրամական փոխանցումների ծավալները կազմել են 1 մլրդ.դոլար, գրանցելով 13% տարեկան աճ:
ՙԱնելիք համակարգով դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալներն աճում են ոչ միայն Անելիք Բանկի, այլ նաև մյուս թղթակից բանկերի գծով: Այդ բանկերում գրանցվել է ոչ միայն ծավալների, այլ նաև տրանսֆերտների քանակի աճ՚,-նշել է նա:
Նշենք, որ Անելիք Բանկը Հայաստանի բանկերից առաջինն էր, որ 1997 թվականին ստեղծեց դրամական փոխանցումների իր սեփական` ՙԱնելիք՚ համակարգը, որը գործում է ավելի քան 100 երկրներում և 500 բանկերում: Բանկը Մոսկվայում ունի ՙԱնեկիք Ռու՚ ՍՊԸ դուստր ձեռնարկությունը, որը մասնագիտանում է դրամական փոխանցումների ոլորտում: