Երկուշաբթի, 23 Հուլիսի 2012 15:00
Պետական պարտատոմսերի եկամտաբերության միջին եռամսյակային մակարդակը նվազել է
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական շուկայում Պետական պարտատոմսերի եկամտաբերության միջին եռամսյակային մակարդակը նվազել է` չնայած հունիսին տոկոսադրույքների որոշ չափով աճին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը ահղորդել են Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից, հունիսին միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 10.2%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքըª շուրջ 9.0%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքըª 9.6%:
Աղբյուրի համաձայն, ՀՀ արտարժույթի շուկայում հունիսին շարունակվել է դրամի արժեզրկումը. նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 4.0%-ով` կազմելով 414.6 դրամ, Եվրոյի նկատմամբ` 2.1%-ովª կազմելով 519.8 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 2.2%-ով` կազմելով 12.6 դրամ:
Հայաստանի մանրածախ արժութային շուկայում դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը 2012 թ. մայիսին կազմել է 6,6 տոկոս, դոլարի նկատմամբ դրամի տևական արժեզրկումը պայմանավորված է եղել մեր երկրի գլխավոր գործընկերների` Ռուսաստանի և ԵՄ արժույթների կտրուկ արժեվորմամբ` եվրագոտու պարտքային խնդիրների շուրջ քաղաքական անորոշության խորացման ֆոնի վրա:
Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Ընդ որում ԿԲ այս որոշումը պայմանավորված է դրամավարկային պայմանների թուլացմամբ` դրամի շարունակական արժեզրկման ֆոնի վրա: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար` 10.5% և 5.5%: