Ուրբաթ, 27 Հուլիսի 2012 20:00
Անցած շաբաթ հայկական բանկերի դրամային վարկերը կրճատվել են 15,2 տոկոսով` դոլարային վարկերի 41,4 տոկոս անկման պայմաններում
ԱրմԻնֆո. Հուլիսի 15-ից հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.0 մլրդ դրամ (շաբաթվա ընթացքում 15,2 տոկոս անկում), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 36.2 մլն ԱՄՆ դոլար (1 շաբաթվա ընթացքում 41,4 տոկոս անկում):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2012թ-ի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում
արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79262155 ԱՄՆ դոլար 408.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 90728731 ԱՄՆ դոլար 410.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18300000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 3150000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5872638 EUR 495.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 21545128 EUR 504.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 599152801 ՌԴ ռւբլի 12.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 89664896 ՌԴ ռւբլի 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: