Երկուշաբթի, 30 Հուլիսի 2012 21:17
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում տեղ են գտել 9 վարկային կազմակերպություններ
ԱրմԻնֆո. 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում տեղ են գտել 9 վարկային կազմակերպություններ, որոնցից 8-ը հանդիսանում է ունիվերսալ վարկային իսկ 1-ը` լիզինգային ընկերությունը
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, առաջատարներն են` ՙՖաստ Կրեդիտ՚ ընկերությունը, զբաղեցնելով 110 տեղը և վճարելով 398 մլն.դրամ, այդ թվում 397.4 մլն.դրամ` շահութահարկ և եկամտահարկ: Այնուհետև հաջորդում են` ՙՖինքա ընկերությունը` 123 տեղ (354.6 մլն դրամ, որից 325.7 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), ACBA Leasing լիզինգային ընկերությունը` 154 տեղ (300.9 մլն դրամ, որից 136.6 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ) ՙՆորվիկ՚-ը` 155 տեղ ¥300.3 մլն դրամ, այդ թվում 298.1 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ, ՙԿամուրջ՚ ՈՒՎԿ` 194 տեղ (229.6 մլն դրամ, այդ թվում` 227.2 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ):
Այնուհետև հաջորդում են` ՙԱրեգակ՚-ը` 296 տեղ (143 մլն դրամ, որից
106.7 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), ՙԲԼԵՍՍ՚-ը` 499 տեղ (82.9 մլն դրամ, որից 82.4 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), ՙԱզգային հիփոթեքային ընկերությունը՚` 540 տեղ (76.5 մլն դրամ, որից 76 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ): Ցուցակը եզրափակում է ՙԷքսպրես Կրեդիտ՚-ը` 820 տեղ ¥46.5 մլն դրամ, այդ թվում 45.2 մլն.դրամ` շահութահարկ և եկամտահարկ¤:
Նշենք, որ 2012 թվականի ռաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցուցակում էին 8 վարկային ընկերություններ: Դրանք են` Նորվիկը` 152 տեղ, ԱԲԱ Լիզինգը` 155 տեղ, Ֆինքան` 177 տեղ, Արեգակը` 188 տեղ, Ազգային հիփոթեքային ընկերությունը` 337 տեղ, Կամուրջը` 648 տեղ, ԲԼԵՍՍ-ը` 666 տեղ, ՙՄատչելի բնակարան երիտասարդներին՚-ը` 682 տեղ:
Ս.թ. հուլիսի 1–ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային կազմակերպություն, որոնցից` 28-ունիվերսալ, 3 լիզինգային և 1 վարկային միություն: