Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 13:40
Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսային մարժան 7.3%-ից կրճատվել է մինչև 7.1%
ԱրմԻնֆո. 2012 թվականի ապրիլին վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.3 կետով, մինչև 15.2%, իսկ ավանդների տոկոսադրույքները` 0.1 կետով, մինչև 8.1%, ինչի արդյունաքում մարժան 7.3%-ից կրճատվել է մինչև 7.1%: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում, տարեկան կտրվածքով վարկային տոկոսադրույքները աճել են 0.6 կետով, իսկ ավանդային տկոսադրույքները` 0.2 կետով, ինչը մարճան բարձրացրել է 0.2 կետով:
Ապրիլին վարկային տոկոսադրույքների անկումը պայմանավորված է եղել ինչպես դրամային, այնպես էլ դոլարային վարկերի էժանացումով: Մասնավորապես, դրամային վարկերի միջին տոկոսադրույքները նվազել են 0.4 կետով, մինչև 16.4% ¥տարեկան 0.6% աճով¤, իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքների գծով գրանցվել է 14%, գրանցելով ամսական 0.2% անկում ¥տարեկան 0.2 կետի անկումով¤: Սակայն, ավանդային տոկոսադրույքների անկումը պայմանավորված է եղել դոլարային ավանդների 0.5 կետի` մինչև 5.8% անկումով ¥տարեկան կտրվածքով անկումը կազմել է 0.9 կետ¤, իսկ դրամային ավնդների տկոսադրույքներն աճել են 0.2 կետով, մինչև 10.3%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, մայիսին դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են 0.56 կետով, իսկ տարեկան կտրվածքով` 0.17 կետով, հունիսի 1-ին գրանցելով 18.45%, իսկ դրամային ավանդների տոկոսադրույքները 2012 թվականի մայիսին աճել են 0.19 կետով, մինչև 9.15%, տարեկան կտրվածքով նվազելով 0.07 կետով: