Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 16:22
Հայաստանի դրամական զանգվածը 2012 թ.հուլիսի 1-ին կազմել է 2.860 մլրդ.դոլար, գրանցելով տարեկան 23.6 տոկոս աճ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 5.4% ¥61.2 մլրդ.դրամ¤, հուլիսի 1-ին կազմելով 1.196 տրլն.դրամ կամ 2.860 մլրդ.դոլար: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշը աճել է 23.6%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցների ծավալը հուլիսի 1-ին կազմել է 338.9 մլրդ.դրամ ¥դրամական զանգվածի 28.3%-ը¤, երկրորդ եռամսյակում կրճատվելով 5.5%, իսկ տարեկան կտրվբածքով աճելով 12.3%:
Դրամական զանգվածի կազմում դրամային ավանդների բաժինը կազմել է 26.4% կամ 315.9 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում նվազելով 3.9%, իսկ տարեկան կտրգվածքով աճելով 11.6%, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 45.2% կամ 540.7 մլրդ. դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 11.6%, իսկ տարեկան կտրգվածքով` 27%:
Հայաստանի դրամական զանգվածի կազմում արտաքին զուտ ակտիվները 2012 թվականի հունիսի վերջին գրանցել են 166.4 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, եռամսյակային 94.2% խորացումով, գրանցելով դրական մակարդակի դեպի բացասական մակարդակ տարեկան էական անկում: Ներքին ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 11.6%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 52%, մինչև 1.362 տրլն.դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջները գրանցվել են 40.6 մլրդ.դրամ բացասական ցուցանիշով, եռամսյակում խորանալով մոտ 2 անգամ, իսկ տարեկան կտրվածքով` բացասական ցուցանիշի 24.8% կրճատումով:
Տնտեսության բաժինը կազմել է 1.573 տրլն. դրամ: Այս ցուցանիշը երկրորդ եռամսյակում աճել է 10.3%, տարեկան կտրվածքով աճելով` 36.5%: Ոչ ֆինանսական կազմակերպությունների բաժինը կազմել է 925.4 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 11.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 40.5%: Տնային տնտեսությունների բաժինը կազմել է 602 մլրդ.դրամ, հաշվետու եռամսյակում աճելով 9.3%, իսկ տարեկան կտրվածքով` 30.7%, իսկ ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 22.9 մլրդ. դրամ, եռամսյակում աճելով 11.9%, իսկ տարեկան կտրվածքով` 72.7%: