Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 17:39
2012 թվականի երկրորդ եռամսյակում հայկական բանկերում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների թիվն աճել է 5.1 տոկոսով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 1.3 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի հաճախորդների բազան 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1413587 ֆիզիկական և 70934 իրավաբանական անձ: ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր հաշվով, 1484521 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 1772767 հաշիվներ, որոնցից 1648200-ը պատկանել են ֆիզիկական, իսկ 124567-ը` իրավաբանական անձանց:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան ավելացել է 5% կամ 70169 հաճախորդով, տարեկան կտրվածքով բանկերի հաճախորդների բազան աճել է 19% կամ 237750-ով: Ընդ որում, ֆիզիկական անձանց թիվը երկրորդ եռամսյակում ավելացել է 5.1% կամ 69241-ով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 1.3% կամ 928-ով, գրանցելով տարեկան 2.9% աճ:: 
2011 թվականի երկրորդ եռամսյակում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների թիվը կրճատվել է 23.3% կամ 538852-ով, տարեկան կտրվածքով կրճատվելով 11% կամ 219476-ով: Ընդ որում, իրավաբանկան անձանց հաշիվները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 15.4% կամ 22713-ով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները` 23.8%-ով կամ 516139-ով: