Ուրբաթ, 3 Օգոստոսի 2012 19:44
Անցած շաբաթ բանկերի կողմից դոլարով տրամադրված վարկերն աճել են 71%
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥հուլիսի 22-29-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.5 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 1%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 62.1 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 71%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87.4 մլն.ԱՄՆ դոլար, 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113.2 մլն. ԱՄՆ դոլար, 409.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 7.2 մլն.եվրո 499.22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 21.3 մլն.եվրո, 506.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 778.1 մլն. ռուբլի, 12.53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 92.9 մլն. ռուբլի 12.74 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 2.4 մլն.դոլար: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 6.2 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է պգոստոսի 1-ին` 4.5 մլն.դոլար, իսկ հուլիսի 30-ին սակարկություններ տեղի չեն ունեցել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.6 տրլն.դրամ կամ 3.7 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 31.5%, իսկ միայն առաջին եռամսյակում` 9.5%: