Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2012 15:31
Հայաստանում և 4 երկրներում վարկավորման բարձր  թափը կարող է լինել տնտեսական աճի ցուցանիշ կամ հիվանդության ախտանիշ, գտնում են Fitch-ի վերլուծաբանները
ԱրմԻնֆո. Fitch վարկանշային գործակալությունը 5 երկրներում կանխատեսել է 2012 թվականին վարկավորման աճի ամենաբարձր տեմպեր: Դրանքն են` Հայաստանը` 21.3%, Լեսոտոն` 19%, Չինաստանը` 18%, Ադրբեջանը` 15.7% և Զիմբաբվեն` 15.4%
Ամբողջ աշխարհում իրական վարկավորման աճը դանդաղել է, 2010 թվականին 5%-ից հասնելով մինչև 2011 թվականի 4%-ին, ասվում է գործակալության` մակրոպրուդենցիալ ռիսկերի վերաբերյալ զեկույցում: Իսկ ընթացիկ տարում, ըստ գործակալության, դանդաղման այդ միտումներն արտահայտված կլինեն ավելի վառ ձևով: Fitch-ը կանխատեսում է, որ համաշխարհային բանկային վարկավորման աճը 2012 թվականին իրական արտահայտությամբ կդանդաղի մինչև 3%: 
ՙՎարկավորման բարձր թափը կարող է լինել տնտեսական աճի ցուցանիշ կամ  հիվանդության ախտանիշ՚,–գրում է Fitch-ը: Վարկավորման աճի և ակտիվների գների աճի համադրությունն առաջացնում է փուչիկներ, որոնք ֆինանսական իրավիճակի իրավիճակի անբարենպաստ զարգացումների պայմաներում կարող են պայթել, պարզաբանում է Fitch գործակալության սուվերեն ռեյտինգների խմբի տնօրեն Ռիչարդ Ֆոքսը:
ՀՆԱ նկատմամբ վարկերի հարաբերակցությունը վերջին տարիներին կայունացել է, զարգացած երկրներում` 160%, իսկ զարգացող երկրներում` 50%: Փոխառութունների մեծացման արագության նվազումը լավ հատկանիշ է, դա նվազեցնում է ֆինանսական ռիսկերը և համաշխարհային տնտեսության վերավարկավորվածությունը, նշում են Fitch-ի վերլուծաբանները:
Վարկերի ամենաբարձր տեմպերը նախկինի պես Ասիայում են` 11%` 2011 թվականին,  9%`  2012 -ին, Լատինական Ամերիկայում` 10 եւ 5%  համապատասխանաբար, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում` 7 և 5%: Ամենացածր տեմպերը  (3%)  Արևմտյան և Հարավային Եվրոպայում են:
Մեծ ռիսկերի խմբում Fitch-ն ընդգրկել է Արգենտինային, Հոնկոնգին, Ինդոնեզիային, Կիպրոսին, Չինաստանին, Թուրքիային եւ Շրի Լանկային, որտեղ վարկավորման տեմպերը  2011 թվականին կազմել են 14-32%: Այդ երկրներում անշարժ գույքի գները միջինից բարձր են 17%-ով, ակտիվների գները` 50%-ով, ազգային փոխարժեքը` 15%, ֆտնում են գործակալությունում: Ցուցանիշների նման փոփոխությունը հանդիանում են համակարգային ռիսկի նշններ, որի առկայության դեպքում բանկային համակարգը դառնում է խոցելի և չի կարող  դիմակայել արտաքին ցնցումներին: Միաժամանակ, փորձագետները շեշտում են, որ նորանոր  վարկեր ձեռք բերելու գործում կառավարության չափից ավելի ակտիվ մասնակցությունը տնտեսական աճի ցածր ցուցանիշների պարագայում շատ վտանգավոր է և վարկերը չվերադարձնելու խնդիր և դեֆոլտի սպառնալիք է պարունակում, գտնում են Fitch գործակալության վերլուծաբանները£