Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2012 19:14
Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2012 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 1.9 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2012 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 1.9 տոկոսով հուլիսի 1-ին կազմելով 369.8 մլրդ դրամ ($ 884,6 մլն): Կանոնադրական կապիտալը երկրորդ եռամսյակում չի փոփոխվել` կազմելով 226.1 մլրդ դրամ կամ $ 540,86 մլն: Արտասահմանյան կապիտալի բաժինը կանոնադրական կապիտալում նվազել է 0.8%, մինչև 168.38 մլրդ դրամով կամ ընդհանում կանոնադրական կապիտալի 74.5%-ը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ընդհանուր կապիտալի կազմում կուտակված շահույթը հուլիսի 1-ին կազմել է 26% կամ 96.3 մլրդ դրամ, եռամսյակային 4.6% աճով: լխավոր պահուստները եռամսյակում աճել են 6.6%, կազմելով 20 մլրդ դրամ ($ 47,9 մլն):
Ըստ ՀՀ ԿԲ-ի, բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները հուլիսի 1-ին կազմել են 1871.2 մլրդ դրամ, եռամսյակային աճը` 11.8%: Ընդհանուր ակտիվները կազմել են 2.241 տրիլիոն դրամ, ավելանալով եռամսյակի ընթացքում 10%:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 բանկ, 461 մասնաճյուղերով (2012-ի ապրիլի 1-ին այս ցուցանիշը կազմել է 444 մասնաճյուղեր):