Չորեքշաբթի, 15 Օգոստոսի 2012 16:14
Հայաստանի միջազգային համախառն պահուստները մայիսին կրճատվել են 0.7 տոկոսով, մինչև 1675.8 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2012 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 0.7%, հունիսի 1-ին կազմելով 1675.8 մլն.դոլար: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 1.8%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, կրճատումը պայմանավորված է եղել ինչպես ՀՀ ԿԲ արտարժութային ակտիվների, այնպես էլ Արժույթի ՄԻջազգյին Հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) կրճատումով:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի մայիսին Կենտրոնական բանկի արտարժութային ակտիվները կրճատվել են 0.3%, մինչև 1632.6 մլն.դոլար, տարկան կտրվածքով գրանցելով 3.2% անկում: Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը հաշվետու ամսում կրճատվել են 13.4%, նունիսի 1-ին կազմելով 43 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով ացվելի քան 2 անգամ:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: