Ուրբաթ, 17 Օգոստոսի 2012 20:43

Պետական ծառայողների սոցիալական փաթեթի տուրիստական բաղադրիչը նպաստում է Հայաստանում ներքին տուրիզմի զարգացմանը


ԱրմԻնֆո. Պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի տուրիստական բաղադրիչը նպաստում է Հայաստանում ներքին տուրիզմի զարգացմանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՌոմեա՚ տուրիստական ընկերության տնօրեն Ռուբեն րիգորյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի բնակչության շրջանում աստիճանաբար վերականգնվում է հայրենական տուրիստական կենտրոններում հանգստանալու ավանդույթը: Մասնավորապես, զգլիորեն մեծացել են տուրրիստների հոսքերը դեպի Ջերմուկ և Ծաղկաձոր: Շատերն են հանգստանում նաև Դիլիջանում, Աղվերանում, Աղավնաձորում:

Մյուս կողմից, սոցփաթեթի ներդրումով տուրիստական օպերատորներն սկսեցին բարելավել մատուցվող ծառայությունների որակը, քանի որ տուրիստների մեծ հոսքերի առկայության դեպքում բացահայտվում են սպասարկման ոլորտում նախկինում գաղտնի մնացած թերությունները:

ՙՊրոբլեմն առաջնում է միայն այն ժամանակ, երբ տուրիստական ապահովագրություն ունեցող հաճախորդը չի կարողանում հաշվարկել իր ծախսերը և օգտվում է այնպիսի ծառայություններից, որոնց արժեքն զգալիորեն գերազանցում է նրա ապահովագրության գումարը: Նման դժվարություններից խուսափելու համար նա պետք է ավելի մանրազնին ուսոմնասիրի ապահովագրության պայմանները՚,-խորհորդ է տալիս Ռ.րիգորյանը:

Նշենք, որ սոցիալական փաթեթը Հայաստանում նախատեսված է 120 պետծառայողների համար, որոնց այն տրամադրվում է 2012 թվականից: