Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2012 19:06
Հայաստանի ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ հուլիսին փոխհատուցված գումարների 99.3%-ը տեղի է ունեցել ապահովագրական ընկերությունների հետ
ԱրմԻնֆո. 2012 թվականի հուլիսին Հայատանի Ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ փոխհատուցված գումարների կազմել են 14 մլն դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել են ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակից, փոխհատուցված գումարների կազմում ապահովագրական ընկերությունների բաժինը կազմել է 99.3% կամ 13.9 մլն.դրամ, իսկ բանկերի բժինը` 0.7% կամ 100 հազ.դրամ:
Հուլիսին րասենյակին ներկայացված բողոք-հայտերի ընդհանուր թիվը կազմել է 144, որոնցից քննարկման ենթակա է եղել 96-ը, և ընդունվել է 29-ը: Քննարկված բողոք-հայտերից 19-ը եղել է ապահովագրական ընկերությունների, որից 12-ը ԱՊՊԱ, 4-ը` բժշկական ապահովագրության և 3-ը`տրանսպորտային միջոցների ապահովագրության գծով:
Հուլիսին ավարտվել է 37 բողոք-հայտերի քննարկումը: Դրանցից 15-ով հայտը բավարարվել է խաղաղ ճանապարհով, 5-ով` պահանջը բավարարվել է ամբողջությամբ, 3-ով`պահանջի քննարկումը դադարեցվել է, իսկ 2 պահանջների գծով բավարարվել է մասնակիորեն:
Նշենք, որ ֆինանսական հաշտարարի ծառայությունը Հայաստանում գործում է 2009 թվականից և տրամադրվում է անվճար, իսկ Հաշտարարի աշխատանքների դիմաց վճարում են իրենք, ֆինանսական կազմակերպությունները: