Երեքշաբթի, 21 Օգոստոսի 2012 18:21
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում իրականացվող տրանսակցիաների 74.8 տոկոսը կազմում է բանկոմատների միջոցով կանխիկացման բաժինը
ԱրմԻնֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում իրականացվող տրանսակցիաների 74.8%-ը կազմում է բանկոմատների միջոցով կանխիկացման բաժինը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, երկրորդ տեղում են POS-թերմինալով կանմխիկացման գործարքները` 15.56%: Անկանխիկ գործարքների բաժինը կազմել է 9.64%, ընդ որում, մեծ մասը POS-թերմինալների միջոցով:
Աղբյուրի համաձայն, համակարգում գործող POS-թերմինալների թիվը կազմել է 5559, գրանցելով տարեկան 34.7% աճ, որոնցից 541-ը տեղադրված է եղել կանխիկացման վայրերում ¥տարեկան աճը` 16.1%¤, իսկ 5018 POS-թերմինալները` առևտրի/սպասարկման կետերում ¥տարեկան աճը` 37%¤: 2012 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում կար 906 բանկոմատ, գրանցելով տարեկան 19.7% աճ: Ընդ որում, բոլոր բանկոմատներն էլ սպասարկում են ArCa քարտերը, MasterCard համակարգի քարտերը սպասարկում են 819 բանկլոմատներ, իսկ Visa քարտերը` 807 բանկոմատներ: