Երեքշաբթի, 21 Օգոստոսի 2012 18:22
Շարունակում են աճել Հայաստանի բանկոմատների միջոցով կատարվող անկանխիկ գործարքների ծավալները
ԱրմԻնֆո. Հայաստանում բանկոմատների միջոցով կատարվող անկանխիկ գործարքների ծավալները 2012 թվականի հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 33.7%, կազմելով 19.2 մլն.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից:
Զգալի աճ է գրանցվել նաև ինտերնետ-վճարների գծով, որոնք 2012 թվականի հուլիսին կազմել են 501 մլն.դրամ, նախորդ տարվա 212.1 մլն.դրամի փոխարեն:
Քարտից քարտ դրամական փոխանցումները 2012 թվականի հուլիսին կազմել են 624.7 մլն.դրամ, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 61%:
Նշենք, որ 2012 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում ակտիվ պլաստիկ քարտերի թիվը կազմել է 895 հազար, գրանցլով տարկան 36.3% աճ: ործող բանկոմատների քանակը կազմել է 906, իսկ POS-թերմինալների քանակը` 5559: