Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2012 21:26
ՖՄԿ ղեկավար. մենք շատ զգայուն ենք դարձել սիրիահայերի նկատմամբ
ԱրմԻնֆո. Որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ Հայաստանի բանկերը սիրիահայերին մերժում են բանկային հաշիվներ բացելմ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին օգոստոսի 22-ին Երևանում մամլո ճեպազրույցում ասել է ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:
Նա նշել է, որ որոշ լրատվմիջոցներ, մեջբերելով սեփական աղբյուրները, հաղորդում են, որ Սիրիայից ժամանակ շատ հայեր պրոբլեմներ են ունենում Հայաստանի բանկերում հաշիվներ բացելիս և գումարներ փոխանցելիս:
ՙՀայաստանի բանկերը սիրիահայերին չեն խոչընդոտում բացել հաշիվներ և իրենց կապիտալը փոխանցել Հայաստան, և այստեղ որևէ սահմանափակումներ չկան՚,-ընդգծել է Դ.Ազատյանը:
ՙՀաճախորդի հետ աշխատելիս բանկերը որոշակի պահանջներ են ներկայացնում: Հաճախորդը, չնայած այն բանին, Հայաստանի թե Սիրիայի քաղաքացի է, պետք է անցնի նույն գործառույքներով, ինչպիսին են` իդենտիֆիկացիան, անձի և փաստաթղթերի ստուգումը և այլն: Որևէ անհամապատասխանության դեպքում բանկն իրավունք ունի մերժել հաշիվ բացելուն, և այստեղ բանը նրանում չէ, որ հայկական բանկերը սիրիահայերին սպասարկելիս ցուցաբերում են գերզգուշավորություն, այլ նրանում է, որ մենք շատ զգայուն ենք դարձել սիրիահայերի նկատմամբ՚,- ընդգծել է Դ.Ազատյանը:
Նա նշել է, որ ներկայումս Սիրիայից գաղթած հայերի թիվն անցնում է 10 հազարց և նրանցից 3 հազարն արդեն հաշիվներ է բացել Հայաստանի բանկերում: