Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2012 17:34
Հայաստանի համախառն միջազգային պահուստները երկրորդ եռամսյակում կրճատվել են 2.3 տոկոսով, մինչև 1719.2 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2012 թվականի երկրորդ եռամսյակում նվազել են 2.3% կամ $ 40 մլն-ով, կազմելով $ 1719.220 մլն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 3,5%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Համախառն արտաքին ակտիվների կազմում միջազգային պահուստներ (համախառն արտաքին ակտիվները ազատ փոխարկելի արժույթով) հաշվետու եռամսյակում նվազել են` $ 1759.216 մլն-ից մինչև $ 1719.219 մլն (տարեկան անկումը կազմել է 3,5%): Փոխառության հատուկ իրավունքների չափը (SDR) Արժույթի Միջազգային Հիմնադրամում 2012 թ. 2-րդ եռամսյակում աճել է 9.2%, կազմելով $ 59.613 մլն (39.3 մլն SDR): Տարեկան կտրվածքով փոխառության հատուկ իրավունքների չափերը (SDR) ԱՄՀ-ում աճել է ավելի քան 3 անգամ:
Զուտ արտաքին ակտիվները, 2012 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են 1,6% կամ $ 16.3 մլն, կազմելով $ 973.025 մլն, ինչը 8.7%-ով ցածր է 2011 թվականի 2-րդ եռամսյակի ցուցանիշից:
Նշենք, որ համախառն միջազգային պահուստների կազմում ոսկու բաժինը զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի համախառն արտաքին ակտիվները կազմել է $ 1932,477 մլն, որոնց կազմում միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվները փոժարկելի ազատ արժույթով) կազմել են $ 1932,477 մլն: Փոխառության հատուկ իրավունքների չափը (SDR) ԱՄՀ-ում 2012-ի հունվարի 1-ին կազմել է $57.033 մլն (37.148 մլն.SDR), իսկ զուտ արտաքին ակտիվները կազմել են $ 1178.344 մլն: