Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2012 18:37
Իրավաբանական անձանց ավանդների տոկոսադրույքները Հայաստանում մեկ տարում բարձրացել են 6,9%-ից մինչև 8,8%
ԱրմԻնֆո. Հայաստանի իրավաբանական անձանց ավանդների տոկոսադրույքները տարեկան կտրվածքով (2012 հուլիսին 2011 հուլիսի համեմատ) բարձրացել են 1,9 կետով, իկս միայն հունվար-հուլիս ամիսներին` 0,4 կետով, կազմելով 8,8%, հուլիսին 0,3կ. անկման պայմաններում: ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի տվյալների համաձայն, իրավաբանական անձանց ավանդների տոկոսադրույքների տարեկան բարձրացումը պայմանավորված է ինչպես դրամային, այնպես էլ դոլարային ավանդների թանկացմամբ` համապատասխանաբար 8,7%-ից մինչև 10,3% և 5%-ից մինչև до 7,4%:
Աղբյուրի համաձայն, նախորդ ամիսների համեմատ իրավաբանական անձանց դրամային ավանդները թանկացել են 1,3 կետով, միայն հունվրա-հուլիս ամիսներին` 0,4 կետով, իսկ իրավաբանական անձանց դոլարային ավանդները մեկ ամսում էժանացել են 1,8 կետով, հունվար-հուլիսի 0,6 կետով աճի պայմաններում:
Մինչդեռ ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքները տարեկան կտրվածքով ավելացել են 1,1 կետով, մեկ ամսում 0,3 կետ անկման դեպքում` անփոփոխ մնալով հունվար-հուլիս ամիսներին: Ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքների տարեկան բարձրացումը նույնպես պայամնավորված է դրամային ավանդների` 10,5%-ց մինչև 11,5%, և դոլարային ավանդների 5,8%-ից մինչև 6,8% թանկացմամբ: Նախորդ ամիսների համեմատ ֆիզիկական անձանց դրամային ավանդները էժանացել են 0,1 կետով, հունվար-հուլիսի 0,2 կետով թանկացման պայմաններում, իսկ դոլարային ավանդները հուլիսին էժանացել են 0,5 կետով, իսկ հունվար-հուլիս ամիսներին` 0,4 կետով:
ԿԲ տվյալների համաձայն, 2012 թ. հուլիսին իրավաբանական անձանց կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 7,9%, տարեկան կտրվածքով ավելանալով 1,1 կետով, իսկ միայն հուլիսին` 0,32 կետով, ընթացիկ տարվա 7 ամիսների 0,1 կետ անկման պայմաններում: Ընդ որում, իրավաբանական անձանց երկարաժամկետ ավանդները մեկ տարւոմ թանկացել են 2,7 կետով, իսկ միայն հունվար-հուլիս ամիսներին` 1 կետով, մինչև 9,7%, հուլիսին 1 կետով անկման պայմաններում: Ֆիզիկական անձանց ավանդների թվում կարճաժամկետ ավանդները մեկ տարում թանկացել են 1 կետով, մինչև 8,1%, հունվար-հուլիսին 0,3 կետով, իսկ մեկ ամսում 0,4 կետով էժանացման պայմաններում: Երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքները տարեկան կտրվածքով բարձրացել են 1 կետով, իսկ միայն հունվար-հուլիս ամիսներին` 0,2 կետով, մինչև 10,2%, հուլիսին 0,1 կետով անկման պայմաններում: