Երկուշաբթի, 3 Սեպտեմբերի 2012 17:32
Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի օգոստոսի 1-ին հասել է 2.980 մլրդ դոլարի` 20,1 տոկոս տարեկան աճով
ԱրմԻնֆո: Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի հուլիսին ավելացել է 1,6 տոկոսով (19.2 մլրդ դրամով), օգոստոսի 1-ին կազմելով 1.215 տրլն դրամ (2.980 մլրդ դոլար): Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն ավելացել է 20,1 տոկոսով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի ծավալն օգոստոսի 1-ին կազմել է 352.8 մլրդ.դրամ (դրամական զանգվածի 29 տոկոսը)` հաշվետու ամսում ավելանալով 4,1 տոկոսով` տարեկան 11 տոկոս աճով:
Դրամական ընդհանուր զանգվածի մեջ դրամային ավանդները կազմել են 26,2 տոկոս կամ 323.1 մլրդ.դրամ (հուլիսին 2,3 տոկոս, տարեկան կտրվածքով 21,7 տոկոս աճի պայմաններում), իսկ արտարժութային ավանդների բաժինը կազմել է 44.3 տոկոս կամ 538.8 մլրդ.դրամ (հուլիսին 0,5 տոկոս անկման, տարեկան կտրվածքով 25.9 տոկոս աճի պայմաններում):
Զուտ արտաքին ակտիվները 2012 թվականի հուլիսի վերջին արձանագրվել են 161.4 մլրդ դրամ բացասական մակարդակում, մեկ ամսում բարելավվելով 3 տոկոսով, դրական մակարդակից բացասականի էական տարեկան անկմամբ: Ներքին ակտիվները հուլիսին աճել են 1 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով ավելացել են 52,7 տոկոսով` հասնելով 1.376 տրլն դրամի:
Ներքին ակտիվների կառույցում կառավարության հանդեպ պահանջներն արձանագարվել են բացասական մակարդակում` 31.8 մլրդ դրամ, հուլիսին բարելավվելով 21,7 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 52,9 տոկոսով:
Տնտեսությանը բաժին է ընկել 1.565 տրլն դրամ` հուլիսին կրճատվելով 0,5 տոկոսով` 35,8 տոկոս տարեկան աճի պայմաններում: Ֆինանսական կազմակերպություններին բաժին է ընկել 916.8 մլրդ դրամ (հուլիսին 0,9 տոկոս անկման, տարեկան 38,4 տոկոս աճի պայմաններում), տնային տնտեսությունների բաժինը կազմել է 602.9 մլրդ դրամ (ամսական 0,1 տոկոս աճ, տարեկան` 31,4 տոկոս), ոչ առևտրային ձեռնարկություններին բաժինէ ընկել 22.9 մլրդ դրամ (ամսվա ընթացքում անփոփոխ` 77 տոկոս տարեկան աճի պայմաններում):