Ուրբաթ, 31 Օգոստոսի 2012 19:14
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն՚ իր գործունեության 14-ամյակին նոր գլխամասային գրասենյակ է բացել Երևանի կենտրոնում
ԱրմԻնֆո. Օգոստոսի 31-ին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ նոր գլխամասային գրասենյակ է բացել Հյուսիսային պողոտայում: Հանդիսավոր բացման արաղությանը մասնակցել են ՀՀ կառավարության, ԿԲ ներկայացուցիչներ, ինչպես նաև բանկի հաճախորդներ և գործընկերներ: Նոր գրասենյակ տեղափոխումը զուգադիպել է Հայաստանի ֆինանսական շուկայունմ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի՚ գործունեության 14-ամյակին:
Նոր գրասենյակը կոչված է ավելի հարմարավետ դարձնել շփումը մասնավոր և կորպորատիվ հաճախորդների հետ: Նոր գլխամասային գրասենյակն ունի երկու ընդարձակ գործառնական սրահ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, դրամարկղային գործառնությունների առանձին գոտի, անհատական բանկային բջիջներ և չհկիզվող պահարաններ, բարձր տեխնիկական հագեցվածությամբ սենյակներ, որոնք կարող են ապահովել սպասարկման որակապես նոր մակարդակ:
ՙԱյսօր ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ խոշոր խաղացողներից մեկն է երկրի ֆինանսական շուկայում` ավելի քան 90 մլրդ դրամ վարկային պորտֆելով, ավելի քան 116 մլրդ դրամ ակտիվներով, որը սպասարկում է շուրջ 85 հազար հաճախորդի: Հիմնական ցուցանիշների գծով բանկն զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը, իսկ որոշ ցուցանիշների գծով երկրի խոշորագույն բանկերի թվում է: Դա հնարավոր է դարձել, առաջին հերթին, մեր բաժնետեր ռուսական ազպրոմբանկի` Արևելյան Եվրոպայի խոշորագույն ֆինանսական ինստիտուտներից մեկի աջակցության շնորհիվ՚, - ասել է ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը բացման արարողության ժամանակ:
Նա ավելացրել է, որ ազպրոմբանկի հնարավորությունները, որպես ֆինանսաարդյունաբերական խմբի, լայնորեն կիրառվում են նաև Հայաստանում արդյունաբերության ռազմավարական ճյուղերի, մասնավորապես, էներգետիկ հատվածի ֆինանսավորման համար:
Գազպրոմբանկի վարչության փոխնախագահ, ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի՚ խորհրդի նախագահ Նիկոլայ Կորենևն իր հերթին հատկապես նշել է ՙԱռէկսիմբանկի՚ դինամիկ զարգացումը Հայաստանի ֆինանսական շուկա մուտք գործելու պահից ի վեր: ազպրոմբանկն արդեն այժմ նախանշել է հետաքրքիր նախագծեր Հայաստանում ներդրումային բիզնեսի հետագա զարգացման համար: Բանկը մտադիր է ավելացնել ֆիզիկական անձանց հետ աշխատանքի ներուժը:
ՙՈւզում եմ ձեզ հավաստիացնել, որ ազպրոմբանկը այսուհետև էլ գործուն կերպով կաջակցի ՙԱռէկսիմբանկին՚, որպեսզի զարգանա համագործակցությունը ոչ միայն բանկերի, այլև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև` ամբողջությամբ վերցրած՚, - ամփոփել է Ն.Կորենևը:
Այսօրվա դրությամբ ազպրոբանկի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են 185 մլն դոլար, որից 100 մլն դոլար` ՙԱռէկսիմբանկի՚ զարգացման համար, 85 մլն դոլար` ներդրումներ ՙՀայՌուսգազարդում՚:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած ՙՀայաստանի բանկերի ռենքինգի՚ տվյալներով, ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը՚ առաջատարների տասնյակում է ակտիվների չափով` 116 մլրդ դրամ, 43,6 տոկոս տարեկան աճով, իսկ միայն առաջին կիսամյակում` 20,6 տոկոս աճով: Ընդ որում բանկի վարկային ներդրումները 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 90.9 մլրդ դրամ, (8-րդ դիրք), 43,8 տոկոս տարեկան աճով, իսկ միայն առաջին կիսամյակում` 19,8 տոկոս: Բանկի ընդհանուր կապիտալը այդ օրվա դրությամբ գերազանցել է 16 մլրդ դրամը, տարեկան աճը ակզմել է 76, տոկոս, իսկ միայն առաջին կիսամյակում` 3,4 տոկոս: