Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2012 19:39
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում տրանսակցիաների 73.3 տոկոսը կազմում են բանկոմատների միջոցով կտարվող կանխիկացումները
ԱրմԻնֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում տրանսակցիաների 73.3%-ը կազմում են բանկոմատների միջոցով կտարվող կանխիկացումները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ընկերությունից, երկրորդ տեղում, POS-թերմինալների միջոցով կատարվող կանխիկ գործարքները` 15.9%: Իսկ անկանխիկ գործարքների բաժինը կազմում է 10,78%, ընդ որում, մեծ մասը կանխիկացվում է POS-թերմինալների միջոցով (8.85%):
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-տերմինալների թիվը առեւտրի/սպասարկման և կանխիկացման կետերում կազմել է 5,673, գրանցելով տարեկան 34.4% աճ: Մասնավորապես, 543 POS-տերմինալները գտնվում են կանխիկացման կետերում (տարեկան աճը` 14.6%): Բանկոմատների թիվը կազմել է 910 (տարեկան աճը` 18.3%), որոնք բոլորն էլ սպասարկում են տեղական ArCa քարտերը:
Ըստ ArCa տվյալների, 2012 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված առևտրի կետերի քանակը կազմել է 4625 (տարեկան աճը` 38.5%): Այդ կետերում տեղակայված են 5130 POS-տերմինալներ (աճը` 37%), որոնցից 3636-ով իրականացվլ են գործարքներ (տարեկան աճը` 26%):