Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2012 19:39
Հայաստանում 36.7% ավելացել է բանկային ակտիվ քարտերի թիվը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը 2012 թվականի օգոստոսին ArCa ազգային պրոցսինգի շրջանակներում թողարկել են 34,011 քարտ, ինչը 40.7% ավելի է, քան 2011-ի օգոստոսի ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 1-ի դրությամբ ակտիվ քարտերի թիվը կազմլ է 920.3 հազար, նախորդ տարվա 673.4 հազարի համեմատ (տարեկան աճը` 36.7%):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card-ից, այս տարվա օգոստոսին բանկերը թողարկել են 15,203 ArCa քարտ, տարեկան աճը` 68,2%, 9863 Visa քարտ, տարեկան աճը` 67.8% և 8915 MasterCard, տարեկան անկումը` 3,5%:
Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով առաջատարն է MasterCard-ը` 54.1%, մինչև 213 հազար քարտ: Որին հաջորդում են Visa քարտերը` 32.6%, մինչև 249.1 հազ.քարտ և ArCa քարտերը` 31.9%, մինչև 458,2 հազ.քարտ:
Ըստ ArCa տվյալների, օգոստոսին միջին հաշվով գործարքներ են իրականացվել 607,5 հազ. քարտերով կամ ակտիվ քարտերի ընդհանուր թվի 66%-ով ¥տարեկան աճը` 40.2%), մասնավորապես, 323,1 հազար ArCa քարտերով ¥տարեկան աճը` 29.8%, 151,8 հազար Visa քարտերով ¥տարեկան աճը` 34,4%, 132,6 հազար MasterCard-երով ¥տարեկան աճը 85,5%:
Ըստ Armenian Card-ի, Հայաստանի քարտի 2012 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-թերմինալների թիվը առեւտրի/սպասարկման և կանխիկացման կետերում կազմել է 5673 (տարեկան աճը` 34.4%), որից 543-ը գտնվում է կանխիկացմամ կետերում (տարեկան աճը` 14.6%), իսկ 5130-ը` առեւտրի կետերում (տարեկան աճը` 36.9%): Սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում կար 910 բանկոմատ, գրանցելով տարեկան 18.3% աճ կամ 141 բանկոմատ: Ընդ որում, բոլոր բանկոմատներն էլ սպասարկում են տեղական ArCa քարտերը, այն ժամանակ, երբ Visa քարտերը սպասարկում են 833 բանկոմատներ, իսկ MasterCard քարտերը` 823 բանկոմատներ: