Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2012 14:47
ՀՀ Դրամի արժեվորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականի սեպտեմբերին կազմել է 0.5%, իսկ, տարեկան արժեզրկումը` 9.8%
Արմինֆո: ՀՀ Դրամի արժեվորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականի սեպտեմբերին կազմել է 0.5%, իսկ, տարեկան արժեզրկումը` 9.8%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2012-ի սեպտեմբերին, միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 408.77 դրամ/դոլար, 2011-ի սեպտեմբերի` 372.28 դրամ/դոլար ցուցանիշի փոխարեն:
Աղբյուրի համաձայն, այդ սեպտեմբերին սպառողական գների 0.5% աճն օգոստոսի նկատմամբ ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.5% արժեվորմամբ, կամզելով 6.7%: Համեմատության համար հիշեցնենք, որ 2011-ի հունվար-սեպտեմբերին, 0.6% գնաճի պայմաններում արձանագրվել էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 3.3% արժեզրկում, իսկ միայն սեպտեմբերին, 0.8% գնաճի պայմաներում, դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել էր 1.4%: