Երկուշաբթի, 1 Հոկտեմբերի 2012 16:43
Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2012 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 2.1%, մինչեւ 7,5 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2012 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 2.1% կամ $ 154.33 մլն, 2012 թվականի հուլիսի 1-ին կազմելով $ 7499.44 մլն.: Համախառն արտաքին ակտիվներն, այդ օրվա դրությամբ կազմել են $ 4595.42 մլն., եռամսյակային կտրվածքով աճելով 0.6% կամ $ 25.95 մլն: Արդյունքում, արտաքին զուտ պարտքը հաշվցետու եռամսյակում աճել է 4,6% կամ $128,38 մլն-ով, մինչեւ $ 2904,01 մլն.:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, համախառն արտաքին պարտքի 41,26%-ը ($ 3093.9 մլն, որոնք ամբողջությամբ երկարաժամկետ վարկեր են), կազմել է պետական կառավարման բաժինը, 22,29% ($ 1671.31 մլն.` ¥որից $ 981,93 մլն-ը` երկարաժամկետ վարկեր են, իսկ $ 563,34 մլն.` կանխիկ դրամական միջոցներ եւ ավանդներ) առեւտրային բանկերի պարտքը, 14,17% ($ 1062.64 մլն, որից $ 806,63 մլն` երկարաժամկետ վարկեր, $ 188,87 մլն` կարճաժամկետ վարկեր)`մասնավոր հատվածի պարտքերը, 9,95% ($ 746.14 մլն, որից ավելի քան 82%` երկարաժամկետ վարկեր)` դրամավարկային կարգավորման պարտքերը, իսկ 12,34% ($ 925.44 մլն)` օտարերկրյա ուղղակի ներդրումները: Ընդ որում, ըստ առեւտրային բանկերի կարճաժամկետ պարտքերի գծով պարտքը եռամսյակում կրճատվել է 32.8%, մինչեւ $ 106,91 մլն, իսկ երկարաժամկետ վարկերի գծով` 15.3%, մինչեւ $ 981,93 մլն.:
Ըստ ֆինանսների նախարարության կողմից ԱրմԻնֆո-ին տրամադրված`ՀՀ ազգային վիճակագրակության ծառայության տվյալներով, 2012-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի համախառն արտաքին պարտքը կազմել է $ 7393.57 մլն (եռամսյակային աճը 1.2%), համախառն արտաքին ակտիվները` $ 4814.46 մլն (եռամսյակային աճը 1.3%), արդյունքում` զուտ արտաքին պարտքը կազմել է $ 2579,11 մլն (եռամսյակային աճը 1%): 2012-ի ապրիլի 1-ին համախառն արտաքին պարտքը կազմել է $ 7345.1 մլն (եռամսյակային անկումը 0,7%), համախառն արտաքին ակտիվները` $ 4569.47 մլն (եռամսյակային անկումը 4,6%), ինչի արդյունքում, արտաքին զուտ պարտքը գրանցվել է` $ 2775.63 մլն (եռամսյակային աճը` 8.8%):