Երեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2012 11:02
Հայաստանի դրամական զանգվածն օգոստոսին աճել է 2.2%, մինչեւ 1.2 մլրդ դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածն 2012 թվականի օգոստոսին աճել է 2.2% (26.5 մլրդ դրամով), սեպտեմբերի 1-ին կազմելով 1.241 տրլն. դրամ ($ 3 մլրդ): Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 22%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են ներկայացվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս դրամային կանխիկ միջոցների ծավալը սեպտեմբերի 1-ին կազմել է 355 մլրդ դրամ (դրամական զանգվածի 28.6%-ը), հաշվետու ամսում աճելով 0.6%, իսկ տարեկան կտրվածքով` 11%:
Դրամական զանգվածի ընդհանուր կազմում ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը կազմել է 26% կամ 322 մլրդ դրամ (հուլիսին նվազելով 0.3%, իսկ տարեկան կտրվածքով` աճելով 22%), իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 45.5% կամ 564.2 մլրդ. դրամ (օգոստոսի աճը` 4.7%, իսկ տարեկան աճը` 30.6%):
Զուտ արտաքին ակտիվների գծով 2012 թվականի օգոստոսի վերջին արձանագրվել է մինուսային 151.2 մլրդ.դրամի ցուցանիշ, ամսական կտրվածքով կրճատվելով 6.3%, իսկ տարեկան կտրվածքով դրական մակարդակից տեղափոխվելով բացասական մակարդակ: Օգոստոսին ներքին ակտիվներն աճել են 1.2%, տարեկան կտրվածքով` 48.9%, մինչեւ 1.392 տրլն.դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է 30.4 մլրդ.դոլարի բացասական արդյունք, օգոստոսին կրճատվելով 4,3%, իսկ տարեկան կտրվածքով` գրեթե 2 անգամ:
Տնտեսության բաժինը կազմել է 1,585 տրլն.դրամ, օգոստոսին աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով` 34%: Այս գումարից ոչ ֆինանսական կազմակերպությունների բաժինը կազմել է 931.7 մլրդ դրամ (օգոստոսի աճը` 1.6%, իսկ տարեկան աճը` 35.9%), տնային տնտեսությունների բաժինը` 608.2 մլրդ դրամ (օգոստոսի աճը` 0,9%, իսկ տարեկան աճը` 30.5%), իսկ ոչ առեւտրային ձեռնարկություններր բաժինը` 21.8 մլրդ դրամ (կօգոստոսի անկումը` 4.8%, իսկ տարեկան աճը` 68,5%):