Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2012 20:20
ՎՏԲ24. Համաշխարհային տնտեսությունում լուրջ ցնցումներ չեն լինի 
ԱրմԻնֆո. Համաշխարհային տնտեսությունում առաջիկա տարիներին լուրջ ցնցումներ չեն լինի: Այս մասին այսօր հայտարարել է ՎՏԲ 24-ի նախագահ-վարչության նահագահ Միխայիլ Զադորնովը, ՎՏԲ խմբի ¥Երևան, Կիև, Ալմա - Աթա¤ ղեկավարների հետ ընթացող վիդեո ասուլիսի ընթացքում: Այնուամնայնիվ, նա նշել է, որ համաշխարհային տնտսության զարգացումների բացառապես բացասական սցենար չի կարելի բացառել:
Ըստ բանկիրի, համաշխարհային տնտեսությունն առաջիկա 2-3 տարիներին կզարգանա դանդաղ տեմպերով:
Անդրադառնալով Ռուսաստնի տնտեսության ապագային, նա նշել է, որ աճի տեմպերը կդանդաղեն: Այնուամենայնիվ, 2012 թվականի ավարտին երկրի ՀՆԱ-ն կաճի 3.5%, ինչը նա համարում է նորմալ ցուցանիշ: