Երեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2012 19:36
Հայաստանի բանկերի կողմից արտարժույթով ներգրավված ավանդներն օգոստոսին աճել են 5.4 տոկոսով, իսկ ՀՀ դրամով ներգրավված ավանդները` 0.5 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդներն 2012 թվականի օգոստոսին աճել են 3.9%, տարեկան կտրվածքով` 30.2%, սեպտմբրի 1-ին կազմելով 1.123 տրլն.դրամ ($ 2.749 մլրդ):
Ներգրավված ավանդնրի կազմում ՀՀ դրամով ավնդների բաժինը կազմել է 29.2% կամ 327,5 մլրդ դրամ ($ 801.6 մլն): Այս ցուցանիշը հաշվետու ամսում աճել է 0.5%, տարեկան աճը` 27.7%: Արտարժութային ավանդների բաժինը ավանդների ընդհանուր ծավալներում կազմել է 70.8% կամ 795.8 մլրդ դրամ ($ 1.948 մլրդ), օգոստոսին աճելով 5.4%, իսկ տարեկան կտրվածքով` 31.2%: Դրամային ավանդների տեսակարար կշիռն ընդհանուր ավանդների կազմում օգոստոսին նվազել է 0.9 կետով, իսկ արտարժութային ավանդների բաժինն աճել է 1 կտով:
Ըստ ՀՀ Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 22.8% կամ 256,1 մլրդ.դրամ (ամսական աճը`7.8%, իսկ տարվա աճը` 38.5%): Դրանց կազմում դրամային ավանդներն օգոստոսին աճել են 7.4%, մինչեւ 16.4 մլրդ դրամ (տարեկան աճը` 72.4%), իսկ արտարժույթով ավանդներն աճել են 7,8% (տարեկան աճը` 36.7%), կազմելով 239,7 մլրդ դրամ:
Ռեզիդնտներից ներգրավված ավանդնրի բաժինը կազմել է 77.2% կամ 867.2 մլրդ դրամ, որտեղ դրամային ավանդները կազմլ են 311 մլրդ.դրամ, օգոստոսին աճելով 0,2%, իսկ տարեկան կտրվածքով` 24.9%, իսկ արտարժութային ավանդները կազմել են 532.6 մլրդ. դրամ (անկումը օգոստոսին` 1%, իսկ տարեկան աճը` 26%): Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդների բաժինը կազմել է 32% կամ 276.9 մլրդ.դրամ (օգոստոսի անկումը` 1%, տարեկան աճը` 8%), իսկ ժամկետային ավանդների բաժինը կազմել է 68% կամ 590.4 մլրդ դրամ ( օգոստոսի աճը` 3.8%, տարեկան աճը` 39.9%):
Բնակչության ավանդների մնացորդը 2012-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 581.6 մլրդ դրամ ($ 1.423 մլրդ), օգոստոսին աճելով 3.4% (18.9 մլն դրամով), տարեկան 36.8% աճով (156.4 մլն դրամով):
Ըստ աղբյուրի, 2012 թվականի օգոստոսին դրամային ավանդների տոկոսադրույքներն աճել են 0.3 կետով, մինչեւ 9.76%, իսկ տարեկան կտրվածքով` 0.5 կետով: