Երեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2012 19:41
Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերն օգոստոսին աճել են 13 տոկոսով, իսկ երկարաձգված վարկերը` 18 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2012 թվականի օգոստոսին աճել են 4.7%, 2012-ի սեպտմբրի 1-ին կազմլով 1.550 տրլն.դրամ ($ 3.8 մլրդ), գրանցելով տարեկան 37% աճ: Առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները բանկերում կազմել են 1,505 տրլն. դրամ ($ 3.7 մլրդ), հաշվետու ամսում կրճատվելով 4,2%, իսկ տարեկան կըտրվածքով աճլով 37.9%:
Ըստ ՀՀ Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, բանկերի վարկային պորտֆելում (առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 37.7% կամ 567,2 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 62.3% կամ 926 մլրդ դրամ: Դրամային վարկավորումը հաշվետու ամսում աճել է 9.9%, տարեկան կտրվածքով` 30.2%: Արտարժույթով վարկավորումն օգոստոսին աճել է 1.3%, իսկ տարեկան կտրվածքով` 43%:
Բանկրի վարկերի կազմում 2012-ի սեպտեմբերի 1-ին երկարաձգված վարկերի բաժինը կազմել է 2% կամ 32.1 մլրդ դրամ ($ 78.6), ժամկետանց վարկերի բաժինը` 0.8% կամ 12.7 մլրդ.դրամ ($ 31 մլն): Երկարաձգված վարկերի ծավալն օգոստոսին աճել է 18%, տարեկան կտրվածքով կրճատվելով 5.2%, իսկ ժամկետանց վարկերի ծավալն օգոստոսին աճել է 13%, իսկ տարեկան կտրվածքով` 2 անգամ:
Երկարաձգված վարկերի կազմում ամենամեծ ծավալներն ավանդաբար կազմել են կարճաժամկետ վարկերը` 79.6% կամ 25,6 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում նույնպես կարճաժամկետ վարկերը գերակշռել են, կազմելով` 99.2% կամ 12,6 մլրդ.դրամ:
Ըստ աղբյուրի, Հայաստանում դրամային վարկերի տոկոսադրույքները 2012 թվականի օգոստոսին աճել է 0.3 կետով, տարեկան կտրվածքով նվազելով 0.5 կետով, ամրագրվելով 16.89%-ի սահմաններում: