Երեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2012 17:28
Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը հնարավոր է, որ սկսի զբաղվել նաեւ ՓՄՁ սուբյեկտների բողոքներով
Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը հնարավոր է, որ սկսի զբաղվել նաեւ ՓՄՁ սուբյեկտների բողոքներով
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը հնարավոր է, որ սկսի զբաղվել նաեւ փոքր եւ միջին բիզնեսի սուբյեկտների բողոքներով: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ՙՖինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացման՚ թեմայով ամենամյա երրորդ կոնֆերանսի շրջանակներում, որը կընթանա մինչեւ հոկտեմբերի 10-ը:
Նա նշել է, որ այսօր Հայաստանի Ֆինանսական հաշտարարը կարող է իր ընդունել վերցնել միայն ֆիզիկական անձանց բողոքները: ՙԻսկ ապագայում հնարավոր է, որ, իր հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, Ֆինհաշտարարի գրասենյակը սկսի զբաղվել նաեւ այն վեճերով, որոնք առաջանում են անհատ ձեռներեցների եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ: Այս հարցը գտնվում է քննարկման փուլում եւ կքննարկվի ներկայիս կոնֆերանսի ընթացքում՚,- լրագրողներին հայտարարել է Ա.Դարբինյանը:
Նա նաեւ նշել է, որ այսօր Կենտրոնական բանկը կարեւորում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը, առաջին հերթին, որպես ֆինանսական ծառայությունների սպառողների պաշտպանի: ՙՍակայն, սպառողների շահերի պատպանությունը ֆինանսական համակարգի կայունության վրա ունի ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդական ազդեցություն, հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ ֆինանսկան հաստատությունների գործարար համբավը նախկինում տատանվել է՚,- ընդգծել է նա: Այս առումով, շարունակել է նա, ֆինհաշտարարն իր գործունեությունով նպաստում է ֆինանսական հաստատությունների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, եւ, հետեւաբար, ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացմանը:
Նշենք, որ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հիմնադիրն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Իր մասնագիտական գործունեությունը գրասենյակն սկսել է 2009-ի հունվարի 24-ից:
Ի դեպ, Ֆինանսական հաշտարարի ծառայությունն անվճար է, իսկ դրա դիմաց վճարում են իրենք, ֆինանսական կազմակերպույթւոնները: