Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2012 18:29
Հայաստանի բանկային հատվածի հետագա զարգացման համար անհրաժեշտ է լրացուցիչ կապիտալիզացում, կարծում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ ղեկավարը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային հատվածի հետագա զարգացման համար անհրաժեշտ է լրացուցիչ կապիտալիզացում: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի ուսևը` մեկնաբանելով կապիտալի բավարարության նորմատիվի նվազումը Հայաստանի մի շարք բանկերում: Նա նշել է, որ Հայաստանի բոլոր բանկերն այյսօր, գործնականում, գործում են կապիտալի ծայրահեղ բավարարության պայմաններում, ինչի առնչությամբ արդեն հաջորդ տարի ողջ համակարգի կապիտալիզացումն անխուսափելի է:
Հայաստանի բանկերի թիվը բանկիրը համարել է չափազանց շատ` իր գնահատականը բացատրելով հայրենական տնտեսության փոքրածավալ լինելով:
Մեկնաբանելով ՎՏԲ դիրքորոշումը կապիտալիզացման հարցում` Յու.ուսևը նշել է, որ բանկը սահմանել է նաև կապիտալի համարժեքության ներքին նորմատիվը: ՎՏԲ խումբն իր հերթին, ընդգծել է նա, պատրաստ է պաշտպանել այդ նորմատիվը: ՎՏԲ Բանկի դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար-ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինն իր հերթին ավելացրել է, որ ներկայության բոլոր տարածաշրջաններում ՎՏԲ խմբի հիմնական խնդիրը բոլոր նորմատիվների պահպանումն է:
ԱրմԻնֆո գործակալության նախապատրաստած ՙՀայաստանի առևտրային բանկերի ռենքինգի՚ տվյալներով, բանկերի կապիտալների բավարարության նորմատիվը (N1 - min 12%) 2012 թվականի ինն ամիսների արդյունքներով արձանագրվել է 24,72 տոկոսի մակարդակում` մեկ տարվա վաղեմության 28,79 տոկոսի և երեք տարվա վաղեմության 37,3 տոկոսի դիմաց: