Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2012 19:58
Ամերիաբանկը մտադիր է վարկային պորտֆելը մեծացնել 20 տոկոսով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը մտադիր է տարեվերջին վարկային պորտֆելը մեծացնել 20%: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի ֆինանսական տնօրեն եւորգ Թարումյանը: Նա տեղեկացրել է, որ բանկի վարկային ներդրումների ծավալը ներկայումս կազմում է 154 մլրդ.դրամ: Միեւնույն ժամանա նա նշել է, որ ՓՄՁ ոլորտի վարկավորումը շարունակում է մնալ բանկի վարկային քաղաքականության ռազմավարական ուղղությունը:
Թարումյանը տեղեկացրել է, որ մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալը տարեսկզբից աճել է 20%, իսկ քարտային բիզնեսի ծավալը` 26%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առեւտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, բանկի վարկային պորտֆելում տնտեսությանն ուղղված վարկերը կազմել են ավելի քան 80%, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը` 15.8%: