Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2012 19:06
EBRD առայժմ ձեռնպահ է մնում Հայաստանի ոչ ֆինանսական կազմակերպությունների կապիտալին մասնակցելուց
ԱրմԻնֆո. Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը ¥EBRD¤ առայժմ ձեռնպահ է մնում Հայաստանի ոչ ֆինանսական կազմակերպությունների կապիտալին մասնակցելուց: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է EBRD հայկական ներկայացուչության ղեկավար Վալերիու Ռազլոգը, պատճառը ոչ միայն իրական հատվածի առանձնահատկությունն է, այլ նաեւ կապիտալի շուկայի զարգացած չլինելը, ինչը մեծ պրոբլեմներ է ստեղծում, կապիտալից դուրս գալիս: ՙԴժվարություններն առաջանում են տվյալ ընկերության գնահատելիս, ինչպես նաեւ մասնակցության պայմանները քննարկելիս՚,-նկատել է Ռազլոգը:
Ինչ վերաբերվում է 2013 թվականի գործունեությանը, ապա նա նշել է, որ EBRD իր ուշադրությունը կուժեղացնի ֆինանսական շուկայի մի քանի հատվածներում` ՓՄՁ, առեւտրի ֆինանսավորում եւ start-up ոլորտներում, ինչպես նաեւ էներգախնայողության եւ գյուղատնտեսական վարկային գծերի տրամադրումը: ՙՀաջորդ տարի բանկը կշարունակի գործընկերներին տեղական արժույթով վարկերի տրամադրումը՚,-եղրափակել է Ռազլոգը:
Մինչ այդ, ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում, Ռազլոգը նշել է, որ EBRD համար ավելի գրավիչ է բանկային հատվածը, քանի որ բանկերի վարկավորումը թույլ է տալիս ֆինանսավորել ՓՄՁ ոլորտը: Նա նշել էր նաեւ ագրարային, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման, լեռնահումքային արդյունաբերության, ՏՏ եւ գիտատեխնիկական ոլորտների հսկայական ներուժը, քանի որ այդ ոլորտներն ունեն հսկայական հեռանկարներ` նոր աշխատատեղերի ստեղծման ու արտահանման ծավալների մեծացման առումով, հայտարարել էր Վ.Ռազլոգը: