Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2012 14:40
Դրամի արժեւորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականի հոկտեմբերին կազմել է 0.5%, տարեկան արժեզրկումը կազմել է 8%
Արմինֆո: ՀՀ Դրամի արժեւորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականի հոկտեմբերին կազմել է 0.5%, տարեկան արժեզրկումը կազմել է 8%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2012-ի հոկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 406.69 դրամ/$1, նախորդ տարվա հոկտեմբերի` 376.69 դրամ/$1-ի փոխարեն:
Աղբյուրի համաձայն, սպառողական գների աճը 2012-ի հոկտեմբերին, որը սեպտեմբերի համեմատ կազմել է 1.2%, ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.5% արժեզրկումով, իսկ հունվար-հոկտեմբերին, 0,3% արժեզրկման պայմաններում այս ցուցանիշը կազմել է 6.1%: Համեմատության համար հիշեցնենք, որ 2011-ի հունվար - հոկտեմբերին, 0.9% գնաճի պայմաններում արձանագրվել էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 4.5% արժեզրկում, իսկ միայն հոկտեմբերին, 0.3% գնաճի պայմաններում, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել էր 1.1%: