Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2012 15:47
Հոկտեմբերին թանկարժեք մետաղները թանկացել են 2.2 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների թանկացումը հոկտեմբերին պայմանավորված է եղել ոսկու, պլատինի եւ արծաթի է 4% թանկացումներով, չյանած, որ պալադիումի գինը 3,3% ընկել էր: Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գների միջին անկումը կազմեց 1.4%, պլատինի` 2.5%, պալադիումի` 1.9%, ոսկու` 0.6% եւ արծաթի` 0.4 % էժանացման պատճառով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան՚ ործակալությունից, 2012 թվականի նոյեմբերի 5-11-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 22335.92 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ նվազելով 0.6%, արծաթի գինը` 419.36 դրամ, նվազելով 0.4%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20318.30 դրամ, 0.5% շաբաթական ակումով, պալադիումի գինը` 7879.68 դրամ` շաբաթական 0.6% անկումով:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինը Հայաստանում աճել է 12.7%, արծաթի գինը` 16.3%, իսկ պլատինի գինը` 15.6%, իսկ պալադիումի գինը` 1.1%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 11.4%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 10.1%, այդ թվում, ոսկին` 3.9%, արծաթը` 10.7%, պլատինը` 16.5%, իսկ պալադիումը` 9.4%: Երկրորդ եռամսյակում թանկարժեք մետաղների գները նվազել են մոտ 1.5%, ընդ որում` արծաթը` 5.4%, պլատինը` 3.7%, պալադիումը` 1.8%, իսկ ոսկին թանկացել է 4.7%: Երորդ եռամսյակում թանկարժեք մետաղները թանկացել են 8.6%, ընդ որում` ոսկին` 12.4%, արշաթը` 12.9%, պլատինը` 5.4% իսկ պալադիումը` 3.7%: Թանկարժեք մետաղների գների ամենամեծ աճը գրանցվել է հունվարին` 9.5%, հիմնականում արծաթի և պլատինի 11-12% թանկացման հետեւանքով, իսկ գների ամենամեծ անկումը գրանցվել է մարտին` 5.1%, հիմնականում ոսկու և արծաթի 6-7% էժանացման հետեւանքով: