Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2012 16:31
Հայաստանի արտարժութային պարտատոսմերի շուկայում կլինեն նոր թողարկումներ`5-7 մլն.դոլար ծավալով
ԱրմԻնֆո. Հայաստանի արտարժութային պարտատոսմերի շուկայում մինչեւ տարեվերջ կլինեն նոր թողարկումներ` 5-7 մլն.դոլար ծավալով: Այս մասին այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կայացաց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի հինգերորդ թողարկման ցուցակման արարողության ընթացքում հայտարարել է բորսային տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս 2 ընկերություններ թողարկման նպատակով արդեն դիմել են Կենտրոնական բանկին: Այդ ընկերություների անունները Սարոյանը գերադասեց չհնչեցնել, միայն նկատելով, որ նրանցից մեկը ներկայացնում է շինարարական հատվածը, իսկ մյուսը` մանրածախ առեւտրի ոլորտը:
Կ.Սարոյանն ընդգծել է, որ այսուհետ թողարկողները հնարավորություն կունենան ՌԵՊՈ-պայմանագրեր կնքել նաեւ արտարժութային պարտատոմսերով: ՙՄեր բլոր ֆինանսական հաստատությունները` բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, իրենց ազատ ռեսուրսների այլընտրանքային ներդրումներ իրականացնելու լավ հնարավորություն կստանան՚,-նկատել է բորսային ղեկավարը, հավեելով, որ այդ գործիքների եկամտաբերությունն ավլի բարձր է, քան, օրինակ, բանկային ավանդի եկամտաբերությունը:
Նշենք, որ արտարժութային պարտատոմսերի թողարկման վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ընդունվեց 2012 թվականի հունիսի 20-ին, ինչին առաջինն արձագանքեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը, թողարկելով 1 մլն.դոլար ծավալով արտարժութային պարտատոմսեր: