Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2012 17:23
2012 թվականի 9 ամիսների արդյունքներով Հայաստանի խոշորագույն հարկատուների հարյուրյակում ընդգրկվել են 12 բանկեր
ԱրմԻնֆո. 2012 թվականի 9 ամիսների արդյունքներով Հայաստանի խոշորագույն հարկատուների հարյուրյակում ընդգրկվել են 12 բանկեր:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, բանկերից այդ ցանկում առաջատարն է ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, վճարելով 3.002 մլրդ դրամ, որից 2.933 մլրդ դրամ շահութահարկ եւ եկամտահարկ զբաղեցնելով ընդհանուր ցանկում 20-րդ տեղը: Որին հաջորդում են` HSBC Բանկ Հայաստանը` 27 տեղ, վճարելով 2,251 մլրդ դրամ, որից 2,001 մլրդ դրամ շահութահարկ եւ եկամտահարկ, Ամերիաբանկը` 30 տեղ, վճարելով 2,162 մլրդ դրամ, որից 2,029 մլրդ դրամ շահութահարկ եւ եկամտահարկ: ՎՏԲ-Հայաստան Բանկը` 40 տեղ, վճարելով 1,714 մլրդ դրամ, որից 1,534 մլրդ դրամ շահութահարկ եւ եկամտահարկ, Հայբիզնեսբանկը` 48 տեղ, վճարելով 1,425 մլրդ դրամ, որից 1,292 մլրդ դրամ շահութահարկ եւ եկամտահարկ:
Խոշարագույն հարկատուների առաջին հարյուրյակում են նաեւ Արդշինինվեստբանկը (53 տեղ, 1,239 մլրդ դրամ, այդ թվում`1,180 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), Յունիբանկը (60 տեղ, 1,114 մլրդ դրամ, որից 1,133 մլրդ դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ (63 տեղ, 096 մլրդ դրամ, որից 939 մլն դրամ` շահութահարկը եւ եկամտահարկ) Ինեկոբանկը (67 տեղ, 997,5 մլն դրամ, որից 974,5 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), Մելլաթ Բանկը (77 տեղ, 888,8 մլն դրամ, որից 884,4 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), Առէկսիմբանկ - ազպրոմբանկի Խումբը ¥79 տեղ, 869,5 մլն դրամ, որից 754,3 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ¤, Հայէկոնոմբանկը ¥98 տղ, 669,3 մլն դրամ, որից 609,5 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ, Կոնվերս Բանկը ¥100 տեղ, 666,6 մլն դրամ, որից 600.7 մլն դրամ շահութահարկ ու եկամտահարկ:
Հայաստանի խոշորագույն հարկատուների երկրորդ հարյուրյակում են Պրոմեթեւս Բանկը (110 տեղ, 604,3 մլն դրամ, որից 590,1 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), Անելիք Բանկը (131 տեղ, 489,8 մլն դրամ, որից 432,1 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), Արմսվիսբանկը (167 տեղ, 405,6 մլն դրամ, որից 387,9 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), ՊրոԿրեդիտ Բանկը (182 տեղ, 372,5 մլն դրամ, որից 291,7 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), Հայկական Զարգացման Բանկը (190 տեղ, 350,8 մլն դրամ, որից 340,8 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ).
Միեւնույն ժամանակ, 1000 խոշոր հարկատուների ցանկում են Byblos Bank Armenia-ն` 225 տեղ, վճարելով 294,9 մլն դրամ, որից 279,5 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ, ԲՏԱ Բանկը` 739 տեղը (80.5 մլն դրամ, որից 75,6 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), Արցախբանկը ¥888 տեղը (65.1 մլն դրամ, որից 62.1 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ):
Ըստ ԱրմԻնֆ գործակալության` Հայաստանի առեւտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կուկակված շահույթի գծով առաջատարների հնգյակում են HSBC Բանկ Հայաստանը` 15.8 մլրդ դրամ, Արդշինինվեստբանկը `15.2 մլրդ դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 11.8 մլրդ դրամ, Ամերիաբանկը` 10.4 մլրդ դրամով, ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 9,4 մլրդ դրամ: