Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2012 20:02
Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում իրավաբանական անձանց բաժինը 3-րդ եռամսյակում աճել է մինչեւ 57.7%, իսկ ֆիզիկական անձանց պորտֆելը նվազել է մինչեւ 33.4%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի միագումար ակտիվները 2012 թվականի 3-րդ եռամսյակում աճել են 4.3%, հոկտեմբերի 1-ին կազմելով $ 5.8 մլրդ (2.337 մլրդ դրամ): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել էՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալը 3-րդ եռամսյակում աճել է 1,5%, հոկտեմբերի 1-ին կազմելով $ 1,25 մլրդ (509.8 մլրդ դրամ): Բացի այդ, փոխկապակցված անձանց եւ բանկային աշխատակիցներին տրամադրված վարկերը հաշվետու եռամսյակում աճել են 2.2%, մինչեւ 76,2 մլրդ դրամ ($ 187.6 մլն): Իրավաբանական անձանց վարկավորման ծավալները երրորդ եռամսյակում աճլ են 2,4%, մինչեւ 881,4 մլրդ դրամ ($ 2.17 մլրդ): Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում իրավաբանական անձանց բաժինը կազմել է 57.7%, իսկ ֆիզիկական անձանց բաժինը նվազել է` 33.6%-ից մինչեւ 33.4%:
Պետական արժեթղթերում կատարված ներդրումները 3-րդ եռամսյակում աճել են 6,2%, հոկտեմբերի 1-ին կազմելով $ 382.6 մլն դոլար (155.4 մլրդ դրամ): Նոստրո-հաշիվնրի գումարները բանկերում աճել են 45.3%, կազմելով 101,3 մլրդ դրամ ($ 249.4 մլն): Կնտրոնական բանկի հանդեպ պահանջները (այդ թվում թղթակցային հաշիվները) աճել են 4%, մինչեւ 215 մլրդ դրամ ($ 529.2 մլն), իսկ կանխիկ դրամական միջոցներն աճել են 12%, մինչեւ 92.5 մլրդ դրամ ($ 203 մլն):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2012-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առեւտրային բանկ, իրենց 465 մասնաճյուղերով (2012-ի հուլիսի 1-ի 461 մասնաճյուղի փոխարեն):