Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2012 14:12
Հայաստանի յոթ բանկեր ընթացիկ տարում բարելավել են իրենց դիրքերը ՙունիվերսալության վարկանիշում՚
ԱրմԻնֆո. 12 ամիսների ընթացքում Հայաստանի յոթ բանկերի հաջողվել է բարելավել են իրենց դիրքերը ունիվերսալության վարկանիշում: Ըստ Հայաստանի բանկային համակարգի վերլուծության, որը բանկային հաշվեկշռային ցուցանիշների Ռենկինգի հիման վրա իրականացվել է ԱրմԻնֆո գործակալության կողմից, առաջին դիրքը, որն իրավմամբ պետք է տրվեր այն բանկին, որն ակտիվորեն աշխատում է բոլոր ուղղություններով, շարունակում է մնալ թափուր: 2009 թվականի 4-րդ եռամսյակից թափուր է նաեւ երկրորդ դիրքը: Սկսած 2012 թվականի 2-րդ եռամսյակից Հայաստանի ամենաունիվերսալ բանկ կարող է համարվել Ամերիաբանկը: Յոթ բանկեր պահպանել են իրենց դիրքերը, իսկ յոթ բանկեր որոշակիորեն վատթարացրել են այդ դիրքերը:
Նշենք, որ ունիվերսալության գծով բանկային համակարգի վերլուծության մեթոդաբանությունը հաշվարկվում է այնպիսի ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են` ընդհանուր կապիտալը, ակտիվները, վարկային ընդհանուր ներդրումները, տնտեսության մեջ իրականացված ներդրումները, ներդրումներն արժեթղթերում, ընդհանուր պարտավորությունները, ներգրավված միջոցները, չբաշխված շահույթը, ինչպես նաեւ լորո- եւ նոստրո-հաշիվներով դիրքերը, ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը, ժամկետային պարտավորությունները, ժամկետային ավանդները, ներգրավված եւ տեղաբաշխված բանկային ավանդներն ու վարկերը:
Ըստ մեթոդաբանության, ունիվերսալության գծով 4-րդ դիրքը 2012 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքներով իրար մեջ բաժանել են ՎՏԲ-Հայաստան Բանկը, HSBC Բանկ Հայաստանը եւ ACBA-Credit Agricole Բանկը: 6-րդ դիրքը պահպանել է Արդշինինվեստբանկը 7-րդն է ՀայԲիզնեսբանկը, 8-րդ դիրքում է Յունիբանկը, 9-րդն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եւ Կոնվերս բանկը, 10-րդ դիրքում են Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը Ինեկոբանկը եւ Արցախբանկը:
Փորձագտները նշում են, որ ՙունիվերսալության վարկանիշը՚ ոչ մի ընդհանուր բան չունի բանկերի կայունության եւ հուսալիությա գնահատման հետ, այն բացառպես արտացոլում է բանկային տարբեր ոլորտների, ինչպես նաեւ բանկինգի գործիքների նկատմամբ բանկերի ներգրավվածությունը: