Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2012 19:44
Յունիբանկում սպառողական վարկ ձեւակերպելու դեպքում բանկը հաճախորդին կվերադարձնի վարկի 2 ամսվա գումարը
ԱրմԻնֆո. Այսուհետ Յունիբանկի միջոցով խանութում կատարված ապառիկ գնումների դեպքում VEGA խանութը հաճախորդին կվերադարձնի վարկի 2 ամսվա գումարը: Ակցիան կգործի մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 10-ը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, VEGA խանութների ցանցում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է ՙU-Technics՚ վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 1 000 000 դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%, որը հաշվարկվում է միայն բացասական մնացորդի նկատմամբ: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
VEGA խանութների ցանցի հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկն առաջարկում է նաև մինչև 300 000 դրամ սահմանաչափով համաբրենդային վարկային քարտեր, որոնք նախատեսված են խանութում անկանխիկ գնումներ կատարելու համար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առեւտրային բանկերի Ռենկինգի, Յունիբանկի սպառողական վարկերի պորտֆելը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմլ է 34.4 մլրդ.դրամ ¥9 ամսում աճելով 24.7%¤ կամ բանկի վարկային պորտֆելի 34.3%-ը: Սպառողական վարկավորման ծավալներով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: