Ուրբաթ, 9 Նոյեմբերի 2012 20:14
Հայաստանի բանկերի հաճախորդների բազայի ֆիզիկական անձանց թիվը մեկ տարում ավելացել է 22 տոկոսով` իրավաբանական անձանց թվի աննշան աճի պայմաններում
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան 2012 թ. սեպտեմբերի 1-ին ներառում էր 1 445 448 ֆիզիկական և 71 288 իրավաբանական անձանց: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, ընդհանուր թվով 1 516 736 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեին 1 833 171 հաշիվ, որոնցից 1 707 729-ը ֆիզիկական անձացն հաշիվներ են, 125 442-ը` իրավաբանական անձանց:
Աղբյուրի համաձայն, 2012 թ. օոստոսին Հայաստանի բանկերի հաճախորդների բազան ավելացել է 2,2%-ով կամ 32215 հաճախորդով, իսկ տարեկան կտրվածքով` 20,9%-ով կամ 262 285 հաճախորդով: Ընդ որում ֆիզիկական անձանց թիվը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 2,6%-ով կամ 31 861-ով (տարեկան աճը 21,9% կամ 260 000 հաճախորդ), իսկ իրավաբանական անձանց թիվը կրճատվել է 0,5%-ով կամ 354-ով (տարեկան աճը3,3% կամ 2285 հաճախորդ):
Օգոստոսին իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի բանկերում բացված հաշիվների թիվն ավելացել է 3,4%-ով կամ 60 404-ով, տարեկան անկումը կազմել է 8,7% կամ 175 695 հաշիվ: Ընդ որում իրավաբանական անձանց հաշիվները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 0,7%-ով կամ 875-ով (տարեկան անկումը կազմել է 10,6% կամ 14 898), իսկ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են 3,6%-ով կամ 59 529-ով (տարեկան 8,6% կամ 160 797 հաշիվ անկման պայմաններում): Ֆիզիկական անձանց հաշիվների թվի տարեկան անկումը հաճախորդների բազայում ֆիզիկական անձանց թվի տարեկան աճի պայմաններում պայմանավորված է չաշխատող (ՙմեռած՚) հաշիվների մաքրմամբ, որոնց սպասարկումը հանգեցնում է բանկի աշխատակիցների ժամանակի լրացուցիչ ապարդյուն ծախսի, ինչպես նաև լրացուցիչ անհատույց նյութական ծախսերի` կապված հաշիվների սպասարկման և տեղեկատվության մշակման հետ: