Երեքշաբթի, 13 Նոյեմբերի 2012 19:57
ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պարտավորությունները սեպտեմբերին նվազել են 2,8 տոկոսով
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունները 2012 թվականի սեպտեմբերին նվազել են 2,8%, հոկտեմբերի 1-ին կազմելով 730.7 մլն: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում, այս ցուցանիշը նվազել է 1.7%, տարեկան կտրվածքով աճելով 0.7%:
Աղբյուրի համաձայն, ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների անկումը վերջին ամսում պայմանավորված էր ԱՄՀ վարկերի 5% նվազումով, մինչեւ $472,5 մլն. (երրորդ եռամսյակի անկումը 4,9%, իսկ տարեկան անկումը` 7.3%): ԿԲ արտաքին պարտավորությունների կազմում ԱՄՀ վարկերը կազմել են 64.7%: Այլ փոխատվությունները կազմել են 16,7% կամ $ 122.4 մլն, սեպտեմբերին աճելով 1,8%, իսկ երրորդ եռամսյակում` 6.1%, իսկ տարեկան աճը կազմել է 58%:
Փոխառության հատուկ իրավունքների ¥SDR¤ մասնաբաժինը ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների մեջ կազմել է 18.5% կամ $ 135.5 մլն, սեպտեմբերին աճելով 1.2%, եռամսյակում` 1.4%, իսկ տարեկան կտրավածքով գրանցելով 1.5% անկում:
ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների կազմում այլ պարտավորությունների բաժինը կազմել է $ 0.3 մլն, օգոստոսի համեմատ աճելով 50%, տարեկան կտրվածքով նվազլով 2 անգամ (երրորդ եռամսյակում մնացել է անփոփոխ):