Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2012 16:44
Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ավանդներն 9 ամսում աճել են 22.8%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ավանդներն 2012 թվականի 9 ամիսներին աճել են 22.8%, նախորդ տարվա 22.1%-ի փոխարեն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալությանէ Հայաստանի բանկերի Ռենկինգի, միայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց ավանդներն ավելացել են 5.5%, նախորդ տարվա 5.9% աճի համեմատ, իսկ տարեկան կտրվածքով` 37,8%, նախորդ տարվա 35% տարեկան աճի համեմատ: 2012 թվականի սեպտեմբերի 30-ին ֆիզիկական անձանց վնդների բացարձակ ցուցանիշը կազմել է 685.9 մլրդ դրամ ($1.7 մլրդ):
Ըստ գործակալության վերլուծաբանների տվյալների, տարեկան կտրվածքով ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 44,6%, իսկ ցպահանջ ավանդները` 15.5%: Եռամսյակային կտրվածքով ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 7,2%, 2-րդ եռամսյակի 11.2% աճի, իսկ ցպահանջ ավանդները նվազել են 1.2%, 2-րդ եռամսյակի 1.6% աճի համեմատ: Ժամկետային ավանդների ճի համեմատական արագացումը, ըստ փորձագետների, պայմանավորված է բանկերի կողմից սկսած 2010 թվականի 2-րդ կիսամյակից ավանդների տոկոսադրույքների բարձրացումով:
Ավանդների ամենամեծ ծավլները գրանցել է HSBC-Բանկ Հայաստանը 90.6 մլրդ դրամ ($223 մլն), որից 51%-ը` ցպահանջ եւ իսկ 49%-ը ժամկետային ավանդներ են: Երկրորդ տեղում է Յունիբանկ` 68,9 մլրդ դրամ կամ $ 169,6 մլն (ավելի քան 92%-ը ժամկետային ավանդներ), երրորդ տեղում է Հայբիզնեսբանկը (67.7 մլրդ դրամ, կամ $ 166,8 մլն, ավելի քան 92%-ը` ժամկետային ավանդներ), չորրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը (62.8 մլրդ դրամ, կամ $ 154,5 մլն, որից ավելի քան 82%-ը` ժամկետային ավանդներ), իսկ հինգերորդ տեղում է Արդշինինվեստբանկը (54.4 մլրդ դրամ կամ $ 133,8 մլն, որից ավելի քան 86%-ը` ժամկետային ավանդներ):
Առաջատարների տասնյակում են նաեւ` Ամերիաբանկը` 52.4 մլրդ դրամ (հիմնականում ժամկետային դեպոզիտներ), ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 52.3 մլրդ դրամ (հիմնականում ժամկետային ավանդներ), Կոնվերս Բանկը` 34.2 մլրդ դրամ (հիմնականում ժամկետային ավանդներ), Զարգացման Հայկական Բանկը` 25.6 մլրդ դրամ (հիմնականում ժամկետային դեպոզիտներ) եւ Անելիք Բանկը` 25.3 մլրդ դրամ (հիմնականում ժամկետային ավանդներ):
Ընդհանուր պարտավորությունների կազմում ֆիզիկական անձանց ավանդների ծավալներով առաջատարներն են` Զարգացման Հայկական Բանկը` 62,1%, Յունիբանկը` 58.2%, HSBC Բանկ Հայաստանը` 52.9%:
Ֆիզիկական անձանց ավանդների կազմում ավելի քան 33% է կազմում 3 բանկերի բաժինը` HSBC Բանկ Հայաստանը (13.2%), Յունիբանկ (10%) եւ Հայբիզնեսբանկ (9.9%), իսկ առաջատար 5 բանկերի մասնաբաժինը ավանդային ընդհանուր պորտֆելում կազմում է ավելի քան 50%: