Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2012 19:44
2012 թվականի 9 ամիսներին Հայաստանի բանկային համակարգում ամենամեծ շահույթն ապահովել են HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը եւ Արդշինինվեստբանկը
ԱրմԻնֆո. 2012 թվականի 9 ամիսներին Հայաստանի բանկային համակարգում ամենամեծ շահույթն ապահովել են HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը եւ Արդշինինվեստբանկը, համապատասխանաբար` 5.7 մլրդ.դրամ ($ 14.1 մլն); 4.7 մլրդ դրամ ($ 11.5 մլն) եւ 3,239 մլրդ դրամ ($ 8 մլն):
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության ՙՀայաստանի բանկերի Ռենկիններ՚ վերլուծական տեղեկագրի, չորրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը` 3,235 մլրդ դրամ եւ հինգերորդն է` ACBA-Credit Agricole Bank-ը` 3 մլրդ դրամ:
Ակտիվների շահութաբերության աստիճանով (ROA) առաջատարների հնգյակում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ` 3,14%, HSBC բանկ Հայաստանը` 2,99%, Արմսվիսբանկը` 2.88%, Ինեկոբանկը` 2.70%, Պրոմեթեյ Բանկը` 2,60%: Կապիտալի եկամտաբերության ցուցանիշով (ROE) առաջատարների հնգյակում են HSBC Բանկ Հայաստանը`17,15%, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ`16,57%, Ինեկոբանկը` 13,71%, Ամերիաբանկը` 13,59% եւ Արցախբանկը`13,24%:
Հայաստանի բանկային համակարգի չբաշխված շահույթը տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 29.2 մլրդ դրամ ($ 71.9 մլն), տարեկան կտրվածքով նվազելով 7.8%: Ըստ 21 բանկերի հաշվետվությունների, 9 ամիսները միագումար 33.5 մլրդ դրամ շահույթով են եզրափակել 18 բանկեր, իսկ մնացած 3 բանկերի միագումար վնասը կազմել է 4.3 մլրդ դրամ:
Ըստ տեղեկագրի, բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալը տարեկան կտրվածքով 8.9%, իսկ երրորդ եռամսյակում`1.5%, սեպտեմբերի 30-ին կազմելով 393.3 մլրդ դրամ ($ 968 մլն): Ընդ որում, այս ցուցանիշի տարեկան աճը հիմնականում ապահովվել է կանոնադրական կապիտալի 7.3% աճի եւ պահուստների վերագնահատման հաշվին ¥12%¤, իսկ եռամսյակային աճը հիմնականում պահովվել է շահույթի ավելացման (եռամսյակում կազմել է 19.4%) եւ մասամբ կանոնադրական կապիտալի աճի հաշվին (3.9%): Կանոնադրական կապիտալի չափերով առաջատարներն են` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (30 մլրդ դրամ), Ամերիաբանկը (25,5 մլրդ դրամ), HSBC Բանկ Հայաստանը (18.4 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկը (17.5 մլրդ դրամ) եւ Արդշինինվեստբանկը ¥15.5 մլրդ.դրամ¤: