Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2012 17:31
Դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ հոսքը 2012 թ. Հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1.2 մլրդ դոլար` 8,6 տոկոս տարեկան աճով
ԱրմԻնֆո. 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների հոսքը կազմել է 1.2 մլրդ դոլար` 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,6%-ով:
Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ ամենամսյա հրատարակությունում, Հայաստանի մասնավոր փոխանցումների հոսքն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով ավելացել է 6,9%-ով`բացարձակ արտահայտությամբ կազմելով 203.7 մլն դոլար: Արդյունքում, դեպի Հայաստանի ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումների զուտ հոսքը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 982.9 մլն դոլար` տարեկան կտրվածքով ավելանալով 9%-ով: Ստացված փոխանցումների մեծ մասը, ինչպես և նախորդ շրջաններում, բաժին է ընկել Ռուսաստանին` 85,4%, որին հետևում են ԱՄՆ` 4,2%, Ղազախստանը` 1,3%, Ուկրաինան` 1,2%, Ֆրանսիան` 0,7%, երմանիան` 0,6%, ԱՄԷ` 0,5%, Իսպանիան` 0,4%, Չինաստանըª 0,2% և Թուրքիան` 0,1%:
Աղբյուիր համաձայն, այդ աճը պայմանավորվծա էր Ռուսաստանից հոսքի տարեկան 11,6% ավելացմամբ` մինչև 1.013 մլրդ դոլար, Ղազախստանից` 3,6% մինչև 15.2 մլն դոլար, Ֆրանսիայից` 5,3% մինչև 8.1 մլն դոլար: Զգալի աճ է արձանագրվել նաև ԱՄԷ-ից հոսքում` ավելի քան 2 անգամ մինչև 6.4 մլն դոլար և Չինաստանից` 7 անգամ մինչև2.7 մլն դոլար: Մինչդեռ ԱՄՆ-ից փոխանցումների հոսքերում դիտվել է 5% տարեկան անկում`մինչև 49.8 մլն դոլար: Անկում է դիտվել նաև Ուկրաինայից փոխանցումքերի հոսքում` 28,9% մինչև 13.8 մլն դ ոլար, երմանիայից` 4% մինչև7.7 մլն դոլար, Իսպանիայից` 18% մինչև 4.7 մլն դոլար և Թուրքիայից` 29,2% մինչև 1.3 մլն դոլար:
ԿԲ տվյալներով, արտահոսքի 60% կամ113.8 մլն դոլար բաժին է ընկել Ռուսաստանին` տարեկան 12,5% աճով, 8,9% կամ ավելի քան18 մլն դոլար` ԱՄՆ-ին տարեկան 6,9% անկմամբ: Զգալի անկում է արձանագրվել նաև Հայաստանից Ֆրանսիա փոխանցումների հոսքում` 32,9% մինչև 3.8 մնկ դոլար (արտահոսքի ընդհանուր ծավալի 1,8%), Իսպանիա 29,9% ªմինչև 3 մլն դ ոլար (1,5%), Ղազախստան` 22,4% մինչև 1 մլն դոլար (0,5%), Թուրքիա` 21,3% մինչև 2.9 մլն դոլար (1,4%), Ուկրաինա` 11,2% մինչև 10.7 մլն դոլար (5,3%), ԱՄԷ` 10,5% մինչև 4.9 մլն դոլար (2,4%): Աճ է արձանագրվել Հայաստանից դեպի Չինաստան փոխանցումների հոսքում` 32,7% մինչև 8 մլն դոլար (3,9%) և երմանիա` 18,6% մինչև 6 մլն դ ոլար (3%):
Արդյունքում` զուտ ներհոսի առյուծի բաժինը` 91,5% կմա 899.6 մլն դոլար պատկանում է Ռուսաստանին` 12% տարեկան աճով: Մինչդեռ ՖՐանսիայից փոխանցումների ներհոսը ավելացել է տարեկան կտրվածքով 2 անգամ, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 4.4 մլն դոլար (փոխանցումների զուտ ներհոսի ընդհանուր ծավալի 0,4%): Աճ է դիտվել նաև Ղազախստանից զուտ ներհոսում` 0,6% մինչև 14.1 մլն դոլար (1,4%): ԱՄԷ-ից փոխանցումների զուտ ներհոսը բացասական ցուցանիշից աճել է մինչև դրական` հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով1.5 մլն դոլար:
Միևնույն ժամանակ Ուկրաինայից փոխանցումների զուտ ներհոսը տարեկան կտրվածքով կրճատվել է ավելի քան 2 անգամ, հոկտեմբերի 1-ի դրությամբ ակզմելով 3 մլն դոլար (0,3%): րեթե 2 անգամ կրճատվել են նաև Իսպանիայից և երմանիայից փոխանցումների զուտ ներհոսը` 1.7-ական մլն դոլար (0,2% առանձին): Անկում է դիտվել նաև ԱՄՆ-ից զուտ ներհոսում` 3,8% մինչև 31.7 մլն դոլար (3,2%): Միևնույն ժամանակ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին բացասական զուտ ներհոս է դիտվում Չինաստանից` 6% մինչև 5.3 մլն դոլար, Ինչպես նաև Թուրքիայից` 13% մինչև 1.6 մլն դոլար:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ աննշան սրբագրել է ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների ներհոսի աճի կանխատեսումը դեպի աննշան արագացում: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2012 թ. III եռամսյակի ծրագրում, 2012 թ. ֆիզիկական անձանց ոչ առևտրային փ ոխանցումների զուտ ներհոսը կավելանա 10-12%-ով, ավելի վաղ կանխատեսված 9-12%-ի փոխարեն: 2013 թ. զուտ ներհոսի աճի տեմպերը կդանդաղեն մինչև 9-11%` ՌԴ տնտեսական աճի կանխատեսման դեպի նվազում վերանայման առնչությամբ: ԱՄՀ հունիսյան կանխատեսման համաձայն, Ռուսաստանը 2012 թ. կավարտի 4% տնտեսական աճով: ԿԲ տվյալներով, 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ Հյաստանում գործում էր 10 վճարահաշվարկային կազմակերպություն, որոնց թվում են Contact, MoneyGram, Leader, ""Բիստրայա պոչտա", BLIZKO, InterExpress, Private Money, իսկ հատվածի ամենախոշոր խաղացողներն են UNIStream ը Anelik: ՀՀ ԿԲ որոշման համաձայն, ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ին դադարեցվել է Migom միջազգային հաշվարկավճարային համակարգի գործունեությունը, իսկ հոկտեմբերի 9-ին` ՙԶոլոտայա Կոռոնայինը՚: